Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչի հաշվին է նվազելու գազի գինը

Վերադարձ լուրերի բաժին

17:03 , 02 Նոյեմբեր 2016

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այսօրդիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Գազպրոմ Արմենիան» որոշել է նվազեցնել սակագները՝ ամսական մինչև 10 հազար խմ և դրանից ավելի գազ սպառողների համար, ինչպես նաև՝ սահմանել է 3 նոր սպառողական խմբեր (սոցիալապես անապահով խավ, ջերմոցային տնտեսություններ և վերամշակող ընկերություններ), որոնց համար կսահմանվի է՛լ ավելի ցածր սակագին (գործող և առաջարկվող սակագների մասին առավել մանրամասն՝ այստեղ

«Գազպրոմ Արմենիան» նշում է, որ սակագները վերանայելու հայտի նպատակն է՝ կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման և սպառման ծավալների աճի համար, ինչպես նաև խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը: Ընկերությունը նաև հաշվի է առել հետևյալ գլխավոր գործոնները.

1. Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի նվազեցում:

Հայաստանին մատակարարվող բնական գազի տարանցման պայմանագրի ժամկետն ավարտվում է տարեվերջին և ՀՀ բնական գազի մատակարար «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի ու «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի միջև պետք է կնքվի նոր պայմանագիր: Հաշվի առնելով դա՝ ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և վրացական կողմի հետ նախաձեռնել է բանակցություններ՝ բնական գազի տարանցման գնի հնարավոր նվազեցման նպատակով:

2. Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճ:

3. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացում՝ ուղղված Ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը և ներդրումային ծրագրերի վերանայմանը:

4. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից նախատեսվող ֆինանսավորում՝ Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք:

Աջակացություն Շիրակի և Լոռու մարզերին

Հավատարիմ մնալով կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ ՀԲՄ–ն բանկերի հետ համատեղ իրականացրեց աջակցության ծրագրեր Շիրակի և Լոռու մարզերում։