Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչի հաշվին է աճել ներքին (տեղական) զբոսաշրջությունը

Վերադարձ լուրերի բաժին

12:16 , 09 Դեկտեմբեր 2017

2017 թվականի հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ներքին զբոսաշրջությունն աճել է 8.9%-ով։ Ներքին զբոսաշրջիկների թիվը 867 495-ից հասել է 944 937-ի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության, ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարվում է այցելած վայրում: domestic-tourism

Ներքին զբոսաշրջության աճը պայմանավորված է գլխավորապես գործնական նպատակներով կատարված այցելություններով։ Այսպես, գործնական այցելությունների քանակը աճել է 48.1%-ով։ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին գործնական նպատակներով ներքին այցելությունների թիվը կազմել է 209 304, որը ընդհանուրի 22.1%-ն է (նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին՝ 16.3%)։

Այցելությունների մեծ մասը՝ 69.8%-ը (659 415 այց) հանգստի և ժամանցի նպատակով են։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք ավելացել են 5.9%-ով։

Բուժման նպատակով կատարված այցելությունները նվազել են 32.9%-ով, այլ նպատակով կատարված այցելությունները՝ 18.6%-ով։

Ընդգծենք, որ բերված տվյալներն արտացոլում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ  հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկներին: Ցուցանիշը ներառում է միայն ըստ տնտեսական գործունեության հիմնական տեսակով ներկայացված տնտեսավարող սուբյեկտների տվյալները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը

Այս տարվա հունվար-սետեմբերին ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում Ռուսաստանին բաժին է ընկնում 27 տոկոսը:

Ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքները շարունակվում են պահանջված մնալ

Կոշկեղեն, տեքստիլ, սնունդ` ահա ռուսական շուկայում պահանջված հայկական ապրանքի ոչ ամբողջական ցանկը:

Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշումը: