Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչի հաշվին է աճել ՀՆԱ-ն առաջին եռամսյակում

Վերադարձ լուրերի բաժին

10:01 , 21 Մայիս 2018

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018 թվականի առաջին եռամսյակի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալները։

Այսպես, 2018 թվականի հունվար-մարտին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է ընթացիկ գներով՝ 1 տրլն 112.2 մլրդ դրամ, նախորդ տարվա միջին տարեկան գներով՝ 1 տրլն 65.5 մլրդ դրամ։

2017 թվականի առաջին եռամսյակի համեմատ ՀՆԱ-ն աճել է 9.6%-ով (իրական աճի ցուցանիշ)։

Առաջին եռամսյակում ՀՆԱ-ի մեծ մասը՝ 57.6%-ը (641.2 մլրդ դրամ) ապահովել է առևտրի և ծառայությունների ոլորտը։

Արդյունաբերության (ներառյալ էներգետիկան) մասնաբաժինը ՀՆԱ-ում 21.6% է (239.2 մլրդ դրամ)։

Գյուղատնտեսությունը (այդ թվում՝ որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն) ապահովել է ՀՆԱ-ի 6%-ը (66.9 մլրդ դրամ), իսկ շինարարությունը՝ 3.8%-ը (42.6 մլրդ դրամ)։

GDP555

 

ԱՎԾ-ն նաև ներկայացրել է, թե նշված ոլորտներից որը որքանով է նպաստել ՀՆԱ-ի հավելաճին։

Ինչպես տեսնում եք, ամենից շատ՝ 6.2 տոկոսային կետով, նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը։ Այսինքն, առաջին եռամսյակի տնտեսական աճի 2/3-ն ապահովվել է այս ոլորտի հաշվին։

Արդյունաբերությունը ՀՆԱ-ի հավելաճին նպաստել է 1.6 տոկոսային կետի չափով, շինարարությունը՝ 0.5 տոկոսային կետի չափով։

Գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի աճին չի նպաստել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Չինաստան՝ առանց վիզայի

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Դասընթացներ՝ գնումների գործընթացը համակարգողների համար

Ենթաօրենսդրական կարգավորումների վերանայումը նախատեսում է հրավերով սահմանված մինչև 25 տոկոս կանխավճարի տրամադրման հնարավորություն, խտրական պայմանների բացառում, ոլորտում մրցակցության և գրավչության աստիճանի բարձրացում և այլն:

Երկու էջ Հայաստանի նորագույն տնտեսական պատմությունից․ «Նաիրիտի» և ՀԱԷԿ-ի փակումը

Ռուսերեն ասած՝ мы наступаем на те же грабли, այսօր էլ «անողոք» պայքար է ծավալվում Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի, բուքմեյքերական գործունեության, ծխախոտի դեմ և այլն, հաճախ խառնելով «թացը» «չորի» հետ, ինչի արդյունքները մենք դեռ կզգանք․․․