Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչի հաշվին է աճել արտահանումը առաջին կիսամյակում

Վերադարձ լուրերի բաժին

12:11 , 07 Օգոստոս 2017

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից ապրանքների արտահանումը աճել է 21%-ով և կազմել 993.4 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 25.8%-ով և կազմել 1 մլրդ 448 մլն դոլար։

Նախնական տվյալներից հետո Ազգային վիճակագրությունը հրապարակել է նաև արտաքին առևտրի բացվածքը՝ ըստ երկրների և խոշորացված ապրանքախմբերի։

Ինչ ենք արտահանել այս տարվա առաջին կիսամյակում և որ ապրանքախմբերի հաշվին է ապահովվել արտահանման աճը։

Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում, արտահանման խոշորագույն ուղղությունը շարունակում է մնալ հանքահումքային արտադրանքը։ Տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 297.6 մլն դոլարի հանքահումքային արտադրանք։

Հաջորդ խոշոր խումբը պատրաստի սննդի արտադրանքն է՝ 240.7 մլն դոլար, որին հաջորդում են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը՝ 145.9 մլն դոլար, և ոչ թանկարժեք մետաղներն և դրանցից պատրաստված իրերը՝ 132.7 մլն դոլար։

exp1

Իսկ ինչպես են փոխվել առանձին ապրանքախմբերի արտահանման ծավալները։

20 անուն խոշորացված ապրանքախմբերից 14-ի գծով գրանցվել է արտահանման աճ, 6-ի գծով՝ նվազում։

Բացարձակ մեծությամբ ամենից շատ՝ 79.3 մլն դոլարով աճել են հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները։

Պատրաստի սննդի արտահանումն աճել է շուրջ 60 մլն դոլարով (32.5%-ով), ոչ թանկարժեք մետաղներինը և դրանցից պատրաստված իրերինը՝ 27.8 մլն դոլարով, մեքենաներինը և սարքավորումներինը՝ 14 մլն դոլարով։

exp2

Ամենից շատ՝ 19.6 մլն դոլարով նվազել են թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որ ոլորտների վճարած հարկերն են ամենից շատ աճել և նվազել (ցանկեր)

Հարկային եկամուտների նվազման հետևանքները հիմնականում պայմանավորված են առևտրային վերադիրների նվազումով և գերավճարների հաշվին պարտավորությունների մարումով

Որ երկրներից են Հայաստան գալիս զբոսաշրջիկները (գծապատկերներ)

Զբոսաշրջիկների ներհոսքի ամենամեծ աղբյուրը շարունակում է մնալ Ռուսաստանը

Տրանսֆերտները աճում են. Որքան փող է ուղարկվել Հայաստան առանձին երկրներից

2017 թվականի հունվար-հոկտեմբերին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 1 մլրդ 397.7 մլն ԱՄՆ դոլար