Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչի հաշվին են կրկնապատկվել օտարերկրյա ներդրումները

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 04 Հունիս 2018

2018 թվականի առաջին եռամսյակում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 33.26 մլրդ դրամ, ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ 40.3 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։

Նշենք, որ զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են:

2017 թվականի առաջին եռամսյակի պատկերն այսպիսին էր. օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել էին 6.46 մլրդ դրամ, ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ 19.7 մլրդ դրամ։

Այսպիսով, ընդամենը օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել են 26.8 մլրդ դրամով (կամ՝ 4 անգամ), իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը՝ 20.56 մլրդ դրամով (կամ՝ ավելի քան 2 անգամ)։

Ինչպես տեսնում եք, օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը մեծ չեն, սակայն նախորդ տարվա համեմատ աճը տպավորիչ է և չափվում է ոչ թե տոկոսներով, այլ անգամներով։ Իսկ ինչի՞ հաշվին է ապահովվել կրկնակի և քառակի աճը։

Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում է նաև ներդրումների տվյալների բացվածքը՝ ըստ գործունեության տեսակների և երկրների։ Այդ տվյալներից երևում է, որ ներդրումների հոսքի զգալի մասը կատարվել է հանքարդյունաբերության ոլորտում։ Այսպես, 40.3 մլրդ դրամ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի 27 մլրդ-ը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանն ու դրա հարակից ճյուղերին։

Ինչ վերաբերում է երկրներին, ապա գլխավոր ուղղությունը Ջերսին է. առաջին եռամսյակում այստեղից կատարված ուղղակի ներդրումների զուհ հոսքերը կազմել են 20 մլրդ դրամ։

Համադրելով այս երկու տվյալները՝ հանքարդյունաբերություն և Ջերսի, դժվար չէ հասկանալ, որ խոսքը Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի մասին է, որն իրականացնում է Լիդիան Արմենիա ընկերությունը։ Ըստ այդմ էլ՝ ստացվում է, որ 2018 թվականի առաջին եռամսյակում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների կեսը ապահովվել է Ամուլսարի հաշվին։

Ընդհանուր առմամբ, մինչ օրս Ջերսիից ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարվել է 138.6 մլրդ դրամի ուղղակի ներդրում (համախառն հոսքը)։ Ու դրա արդյունքում ընդամենը 90 հազար բնակչություն ունեցող այս կղզին այսօր Հայաստանի տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների ծավալով 5-րդ երկիրն է։ Առաջին տեղում Ռուսաստանն է, որը Հայաստանում մինչ օրս կատարել է ավելի քան 1.8 տրլն դրամի ուղղակի ներդրումներ։ Ռուսաստանին հաջորդում են Ֆրանսիան (465.2 մլրդ դրամ), Գերմանիան (205.8 մլրդ դրամ) և Արգենտինան (161.2 մլրդ դրամ)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։

Առաջին դեմքերի բանավեճը Հանրայինի եթերում (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այժմ ընթանում է նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: