Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչի համար է արտոնություն ստանում UCom-ը

Վերադարձ լուրերի բաժին

18:46 , 11 Օգոստոս 2016

ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել մարտի 3-ին ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է UCom ընկերության կողմից, ՀՀ կառավարության 2016թ. համապատասխան որոշման համաձայն, ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ ներդրումային ծրագրի շրջանակում` 4G (LTE) սերնդի բջջային ցանցի և առկա 2G/3G ցանցը հզորացնելու համար ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 18.3 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրումներ, որից մոտ 17.1 մլրդ ՀՀ դրամը` սարքավորումներ ձեռք բերելու համար:

Փակագծերն այսքանից ավելի չեն բացվում։ Սակայն որոշման նախագծերի համեմատությունը թույլ է տալիս հասկանալ՝ ինչ փոփոխության մասին է խոսքը։

Բանն այն է, որ մարտի 3-ին կառավարությունը որոշել էր UCom-ի կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների ԱԱՀ-ի գանձումը 3 տարով հետաձգել։
Որոշման հավելվածում UCom-ը ներկայացրել էր 100 անուն ապրանքների ցանկ, որոնց գումարային արժեքը կազմում էր 17 մլրդ 178.5 մլրդ դրամ։

Սարքավորումները նույնությամբ բերվել են, սակայն արժեքն է փոխվել՝ 17 մլրդ 521.3 մլրդ դրամ։

Համեմատելով նախկին և ներկա հավելվածները՝ պարզվում է, որ UCom-ը այդ 100 անուն ապրանքներից 3-ը ձեռք է բերել ավելի բարձր գնով, քան նախատեսում էր։

Այդ սարքավորումներն են.

Expert Analytics սերվերային համակարգ, 1 հատ, նախատեսվում էր 75.97 մլն դրամ, ձեռք է բերվել 148.32 մլն դրամով,

Եռաշերտ հաճախականությամբ ալեհավաք Triple Band 2180+1710-2180 MHz, 300 հատ, նախատեսվում էր 70.45 մլն դրամ, ձեռք է բերվել 140.9 մլն դրամով,

10x10G, 1x100G,2x100G, OTN switch/SDH DWDM mux ponder transponder սարքավորումներ, 20 հատ, նախատեսվում էր ձեռք բերել 360 մլն դրամով, ձեռք է բերվել 560 մլն դրամով։

Այսպիսով, UCom-ը իր նախատեսածից 342.8 մլն դրամով ավելի շատ ներմուծում է արել։ Ու պետք է այդ 342.8 մլն դրամի դիմաց վճարեր մոտ 68.6 մլն դրամ ԱԱՀ։ Սակայն չի վճարի, որովհետև կառավարությունը այդ ավելցուկային 342.8 մլն դրամն էլ մտցրեց արտոնության տակ և ԱԱՀ-ի վճարումը հետաձգեց 3 տարով։ Որոշման փոփոխությունը հենց սա էր։

Սա նորմալ է, այս հարցում որևէ խնդիր չկա։

Հարցը առաջանում է, երբ դիտարկում ենք 100 անուն ապրանքների ամբողջական ցանկը։ Դրանք ներկայացվում են որպես ներդրումային սարքավորումներ և հարակից պարագաներ։

Սակայն այդ գումարի մեջ է մտնում նաև 25 հազար հատ բջջային հեռախոս՝ 4 մլրդ 375 մլն դրամ արժեքով։ Դրանք ներմուծվել են Չինաստանից, Թայլանդից և Սինգապուրից։

ucom1

Անգամ մեծ ցանկության դեպքում՝ բջջային հեռախոսը ներդրումային սարքավորում համարել չի կարելի։ Այն բերվում է վերավաճառելու համար (UCom-ը, ինչպես և մյուս բջջային օպերատորները, զբաղվում են նաև բջջային հեռախոսների վաճառքով)։
Ու բջջային հեռախոսների ներմուծման ԱԱՀ-ն 3 տարով հետաձգելը, ըստ էության, անհավասար պայմաններ է ստեղծում բջջային հեռախոսների ներկրմամբ զբաղվող ընկերությունների համար։

Սակայն սա ոչ թե UCom-ի խնդիրն է, որը որպես շահույթ հետապնդող կազմակերպություն ձգտում է նվազեցնել իր ծախսերն ու չկրճատել շրջանառու միջոցները, այլ կառավարության, որը ԱԱՀ-ի գծով նման արտոնություն է տալիս։

Հ.Գ. – Ընդհանրապես, որոշ ընկերությունների ԱԱՀ-ն հետաձգելու պրակտիկան շատ բացթողումներ ունի, սակայն դա առանձին վերլուծության թեմա է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5 հարց ու պատասխան՝ գնաճի մասին

Ինչո՞ւ սպառողները չեն հավատում գնաճի պաշտոնական ցուցանիշին

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։