Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Վերադարձ լուրերի բաժին

08:28 , 19 Դեկտեմբեր 2018

Ֆեյսբուքի հայկական տիրույթը երեկ երեկոյան ակտիվ տարածում էր The Economist հայտնի ամսագրի այն լուրը,  որ 2018 թվականի տարվա երկիր է ճանաչվել Հայաստանը։

The Economist-ը ամեն տարի որոշում է, թե որն է տարվա երկիրը։ Օրինակ՝ անցած տարվա հաղթողն այս անվանակարգում Ֆրանսիան էր։

Իսկ ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։ Ինչպես նշվում է հոդվածում, հաշվի չեն առնվում ո՛չ այն հանգամանքը, թե որքանով է հարուստ երկիրը, ո՛չ էլ այն, թե որքանով է համեղ ուտելիքը այդ երկրում։

Միակ և գլխավոր չափանիշը առաջընթացն է։

The Economist-ի անձնակազմը գնահատում է, թե որ երկիրն է վերջին 12 ամիսների ընթացքում առավել մեծ փոփոխություններ գրանցել՝ դրական իմաստով։

Տարվա երկիր մրցանակի այս տարվա գլխավոր հավակնորդները ի սկզբանե եղել են երեքը՝ Մալայզիան, Եթովպիան և Հայաստանը։

Ի վերջո ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա՝ հաշվի առնելով ապրիլ-մայիս ամիսների թավշյա հեղափոխությունը։ Հոդվածում նշվում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում էր երկարաձգել պաշտոնավարումը՝ վարչապետ ընտրվելու միջոցով, սակայն Հայաստանի ժողովուրդը՝ խարիզմատիկ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարողացավ հեղափոխություն անել՝ առանց զոհերի և բռնությունների, իսկ դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը համոզիչ հաղթանակ տարավ՝ ստանալով ընտրողների ձայների 70%-ից ավելին։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ

Ինչ էին «գովազդում» ԽՍՀՄ-ում (լուսանկարներ)

Հեռուստատեսությամբ գովազդային հոլովակներ չէին պտտվում, սակայն գովազդային բնույթի տեքստեր և կոչեր կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի, հատկապես՝ շենքերի տանիքներին

Ռուսաստանի պետական ընկերությունները կհրաժարվեն արտասահմանյան սոֆթից

ՌԴ պետական ընկերությունները մի քանի ամիսների ընթացքում պետք է մշակեն հստակ պլան՝ մինչև 2021 թվականը ծրագրային ապահովման ոլորտում ներմուծման փոխարինում իրականացնելու համար

Թվային մարքեթինգի 7 սխալներ, որոնցից կարելի է և պետք է խուսափել

Ի՞նչ անել, որ ֆեյսբուքյան գրառումները հնարավորինս շատ մարդ տեսնի: Գրառումը boost անե՞լ, թե՞ հույս դնել օրգանական հասանելիության վրա: Ինչպե՞ս սեգմենտների բաժանել լսարանը: