Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինովացիոն մասնաճյուղի բացմանն ընդառաջ. ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի ներկայացուցիչները մասնակցում են «Microsoft Ignite and Microsoft Envision 2017» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպումներին

Վերադարձ լուրերի բաժին

11:17 , 29 Սեպտեմբեր 2017

Ժամանակակից թվային գործիքներին ծանոթանալու նպատակով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի Աշխատակազմի ղեկավար Մերի Սուքիասյանը և Տեխնոլոգիաների և անվտանգության գծով տնօրենի տեղակալ՝ Արփինե Փիլոսյանը այս պահին մասնակցում են «Microsoft Ignite and Microsoft Envision 2017» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը՝ ուսումնասիրելու թվային բանկինգի նորությունները:

Միջոցառումը վարում են նշանակալից մասնակիցներ, որոնցից են՝ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, Microsoft-ի գլխավոր գործադիր տնօրեն Սաթյա Նադելլան, Microsoft-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Էմի Հուդը, Microsoft-ի մարքեթինգի գծով գլխավոր պատասխանատու Քրիս Կապոսելան, տեղեկատվական անվտանգության հարցերով գլխավոր պատասխանատու Բրետ Արսենաուլտը և այլոք:

«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ինովացիոն տեխնոլոգիաները խորը ազդեցություն ունեն ցանկացած ոլորտում: Մենք բոլորս հնարավորություն ունենք այս տրանսֆորմացման մեջ առաջնորդ լինելու», – «Microsoft Ignite» հանդիպման շրջանակներում նշել է Microsoft- ի գլխավոր տնօրեն Սաթյա Նադելլան:

Տեխնոլոգիաների և անվտանգության գծով տնօրենի տեղակալ՝ Արփինե Փիլոսյանը նշեց,- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը ևս կարևորում է թվային տեխնոլոգիաների դերը ժամանակակից բանկային գործունեության մեջ և բանկի ապագա մի շարք պլաններ ուղղված են թվային տեխնոլոգիաների ներդրմանն ու պրոդուկտների զարգացմանը: Նմանատիպ միջոցառումները ժամանակակից հարթակ են ծանոթանալու թվային տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային տենդենցներին, ինչպես նաև հիանալի հնարավորություն են լսելու ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած պրոֆեսիոնալներին:

Մենք վերադառնալու ենք՝ զինված նորանոր առաջարկներով և մտքերով, որոնք շատ շուտով կռեալիզացվեն մեր բիզնես ծրագրերում և ռազմավարության մեջ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Դատվածություն ունեցողները չեն կարող լինել որոշ ֆինանսական գործառույթ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներ

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ խնդրին այն է, որ ԿԲ կողմից լիցենզավորվող որոշ սուբյեկտների համար նախատեսված չեն դրանց ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ պահանջներ: Օրինագծերի […]