Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ում Հայաստանն առաջ է անցել Վրաստանից ու Ադրբեջանից

Վերադարձ լուրերի բաժին

14:45 , 15 Հունիս 2017

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) հրապարակել է «Ինովացիաների գլոբալ ինդեքս-2017»-ը, որտեղ Հայաստանը 127 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ինդեքսում Հայաստանը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների խմբում ամենաարդյունավետ 20 երկրների շարքում է:

Բացի այդ, մեր երկիրը Սլովենիայի, Բահրեյնի, Լյուքսեմբուրգի ու Բելգիայի հետ գյուղատնտեսական աշխատանքի արդյունավետության աճ ունեցող լավագույն հինգ երկրներից է:

Հայաստանի հարևաններ Վրաստանը զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը, Իրանը՝ 75-րդ, Ադրբեջանը՝ 82-րդ և Թուրքիան՝ 43-րդ:

Ինդեքսը գլխավորում են Շվեյցարիան, Շվեդիան և Նիդերլանդները: Այս երկրներին հաջորդում են Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Դանիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան և Իռլանդիան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել «Աշտարակ կաթ»-ի թեմայի պատճառով

Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ պաշտոնյան սպառնացել էր հակառակ դեպքում գործին խառնել ԱԱԾ-ին։

Կա հրահանգ, որ ՓՄՁ-ների հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել

Կասեցվել է Եղվարդի նավթավերամշակման գործարանի շինարարությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում