Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԻՆԵԿՈԲԱՆԿ. Հեղափոխություն անկանխիկ վճարումների հայկական շուկայում

Վերադարձ լուրերի բաժին

12:50 , 07 Հունիս 2018

Ինեկոբանկը շուտով հայաստանյան շուկային կներկայացնի բոլորովին նոր վճարային համակարգ, որն ամբողջությամբ կփոխի հաճախորդների պատկերացումները անկանխիկ վճարումների արագության և հարմարավետության վերաբերյալ: Այս նորարար լուծումը հնարավորություն կընձեռի վճարումներ կատարել վաճառքի եւ սպասարկման կետերում՝ ընդամենը օգտագործելով ձեռքի տակ եղած սմարթֆոնը մի քանի պարզ և հարմար քայլերի միջոցով:

«Մեր հայրենակիցները շուտով կսկսեն վճարել նորովի», – այս մասին վստահեցնում է բանկի Զարգացման եւ մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։

«Արագ փոփոխվող աշխարհն ու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը նոր օրակարգ են թելադրում ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերություններին՝ գործարքները չպետք է լինեն բարդ և ժամանակատար, դրանք պետք է լինեն մատչելի, հասանելի յուրաքանչյուր պահի և ցանկացած վայրում։

Բանկի կողմից արդեն իսկ էականորեն պարզեցվել է վարկավորման, ավանդների ձևակերպման և գումարների փոխանցման գործընթացները՝ այն հասցնելով մի քանի վայրկյանի: Զարգացման հաջորդ փուլը անկոնտակտ մոբայլ վճարումներն են, և շատ շուտով հայաստանյան շուկայում հասանելի կլինի այս բացառիկ հնարավորությունը»։

Այսպիսով հաճախորդների ֆինանսական բոլոր գործիքները վերջապես մեկտեղվելու են մեկ ապահով միջավայրում՝ հնարավորություն տալով կատարել փոխանցումներ, ներդնել ավանդներ, ստանալ վարկեր ու վերջապես՝ կատարել վճարումներ գնումների և ծառայությունների ձեռք բերման համար՝ անմիջապես սմարթֆոնի միջոցով։

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է  կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 22 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400,000 հաճախորդի, որոնցից մոտ 100 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

– 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատաված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։

– 2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

– 2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

– 2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 98.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.1 մլն ԱՄՆ դոլար: