Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինեկոբանկի Inecopay հաջողության պատմությունը ներկայացվեց Թբիլիսիում

Վերադարձ լուրերի բաժին

10:30 , 23 Մայիս 2019

Ինեկոբանկը SME Banking Club-ի կողմից կազմակերպված «Caucasus’19» 5-րդ տարածաշրջանային համաժողովի շրջանակում մայիսի 17-ին ներկայացրեց InecoPay նորարարական լուծման` բիզնես ոլորտում գրանցած հաջողության պատմությունը։ Համաժողովի ընթացքում Ինեկոբանկին տրվեց տարածաշրջանի ամենանորարար բանկերի ցանկում ներգրավված լինելու հավաստագիր։

Inecobank_Caucasus_19_1

Բանկում տեղեկացրեցին, որ InecoPay-ը պարզ և հարմար լուծում է և՛ վճարողի, և՛ վճարում ընդունողի համար, որի շնորհիվ հաճախորդները ձեռքի տակ եղած սմարթֆոնով կատարում են վճարումներ՝ սքանավորելով վաճառակետերում ներկայացվող QR կոդը, մինչդեռ կազմակերպությունները առանց հավելյալ ներդրումների և ժամանակի վատնման ընդունում են QR կոդի միջոցով վճարումներ, ավելին, ի տարբերություն քարտով վճարումների, գումարը հասանելի է լինում նրանց բանկային հաշվին առավելագույնը մեկ ժամվա ընթացքում։

«Ինեկոբանկը, հավատարիմ մնալով իր կարգախոսին, շարունակաբար մշակում է հաճախորդամետ, հարմար և հասանելի լուծումներ ինչպես անհատների, այնպես էլ բիզնես հաճախորդների համար։ Ուրախ էինք համաժողովի շրջանակում ներկայացնել Հայաստանում առաջինն իր տեսակով լուծման՝ InecoPay-ի հաջողության պատմությունը՝ մասնավորապես բիզնես հաճախորդների տեսանկյունից։ Հավելեմ, որ արդեն ապահովել ենք բավականին մեծ ծածկույթ և ակտիվորեն շարունակում ենք ընդլայնել գործընկեր կազմակերպությունների ցանկը: Համաժողովի ընթացքում ունեցանք նաև քննարկումներ տեղի խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ վրացական շուկայում նոր ծառայությունների ներդրման և ընդլայման վերաբերյալ»,-նշեց Ինեկոբանկի Զարգացման և մարքեթինգի գծով տնօրեն Արեն Նալթակյանը։

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է համալիր բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, ՓՄՁ և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը տրամադրում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում Ինեկոբանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

• 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչև մի քանի րոպեի։
• 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
• 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
• 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
• 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է նորարարական ու ժամանակակից InecoPay վճարային համակարգը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom ընկերությունը հերքում է իր աշխատակիցներին քաղաքական որևէ ուժին սատարել ստիպելու մասին լուրերը

Ընկերություն ընդունվելիս աշխատակցի առջև դրվող միակ պայմանը արհեստավարժությունն է և Ընկերության արժեքներին հավատարիմ լինելը։

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին: