Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ինեկոբանկը» ձեռք է բերում «ՊրոԿրեդիտ Բանկ – Հայաստանը»՝ IFC-ի աջակցությամբ

Վերադարձ լուրերի բաժին

18:55 , 09 Դեկտեմբեր 2015

Բանկային համակարգի կուլիսներում արդեն մի քանի ամիս շրջանառվող այն տեղեկությունը, որ «Ինեկոբանկը» ձեռք է բերում «ՊրոԿրեդիտ Բանկ – Հայաստանը», պաշտոնապես հաստատվեց։

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), «ՊրոԿրեդիտ Բանկ – Հայաստան» ընկերության ձեռքբերման նպատակով 20մլն ԱՄՆ դոլար վարկ է տրամադրում հայաստանյան «Ինեկոբանկին»՝ դրանով իսկ առաջին անգամ նպաստելով Հայաստանի բանկային հատվածի՝ շուկայով պայմանավորված համախմբմանը և փոքր ու միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիության խթանմանը: Այս մասին տեղեկացնում է IFC-ի մամուլի ծառայությունը։

Այս գործարքի մասին վաղը՝ դեկտեմբերի 10-ին, կխոսեն «ՊրոԿրեդիտ Բանկ – Հայաստան»-ի գործադիր տնօրեն Աոտանդիկ Գոգոլին, «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանը, ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը և IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Յան Վան Բիլսենը։

Հիշեցնենք, որ երեկ պաշտոնապես հայտարարվեց նաև  «ԲՏԱ ԲԱՆԿ/Հայաստան/»-ը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ին միացնելու մասին: Փաստորեն, սա ՀՀ շուկայում գործող բանկերի միաձուլման երկրորդ գործարքն է, որը պաշտոնապես հաստատվում է։ Ընդ որում, երկու դեպքում էլ տեղական կապիտալով գործող բանկը գնել է ամբողջությամբ օտարերկրյա կապիտալով բանկ։ Սա նշանակում է, որ օտարերկրյա ֆինանսական կապիտալը դուրս է գալիս հայաստանյան շուկայից (համեմայն դեպս, այս պահի դրությամբ միտումը այդպիսին է)։

Նշենք, որ ԿԲ-ի կողմից բանկերի սեփական կապիտալի նվազագույն շեմը 5 մլրդ դրամից բարձրացվել է 30 մլրդ դրամի։ Նոր ստեղծվող բանկերի համար այս պահանջն արդեն գործում է, իսկ արդեն գործող բանկերի համար այն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հունվարի 1-ից։ Այս պահի դրությամբ հայաստանյան 21 բանկերից 5-ը համապատասխանում են ԿԲ նոր պահանջին։ Մնացած բանկերը կամ պետք է հաջորդ տարվա ընթացքում ավելացնեն սեփական կապիտալը, կամ միաձուլվեն։

Այսինքն՝ չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինենք ևս մեկ կամ մի քանի միաձուլումների։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին:

Ինչպես է ազդել թավշյա հեղափոխությունն ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշների վրա

Հիշեցնենք, որ ապրիլի 2-րդ կեսը և հատկապես վերջին շաբաթը նշանավորվեց թավշյա հեղափոխության ակտիվ պրոցեսներով