Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ինդիանա Ջոնս»-ի պրոդյուսերը և նրա ստեղծած ինտերնետ կայսրությունը

Վերադարձ լուրերի բաժին

Այսօր Բարրի Դիլերը 40 միլիոն դորալ արժողությամբ իր սեփական զբոսանավով շրջագայության է մեկնում Եվրոպայում: Նրան ընկերակցում են երգչուհի Քեթի Փերին, դերսսաններ Օրլանդո Բլումը, Բրեդլի Քուպերը, հաղորդավար Օփրա Ուինֆրին և աշխարհի ամենահարուստ մարդկանցից՝ Ամազոն կայքի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Դիլերը Նյու Յորքի տարածքով հոսող Հուդզոն գետի վրա նախաձեռնել է շամպայնի գավաթի տեսքով արհեստական կղզու կառուցումը:

Ինչպես շատ հաջողակ գործարարների դեպքում, Բարրի Դիլերի ճանապարհը նույնպես երկար է եղել: Անցած 55 տարվա ընթացքում նա անցել է նավաստիից մինչև ծովակալ ամբողջ ուղին: Նա ականատես է եղել մուլտիմեդիայի և տեխնոլոգիաների աշխարհի արմատական փոփոխություններին:

Դիլերը ժամանակին եղել է Հոլիվուդի ամենապահանջված մարդկանցից մեկը: 1974-1984 թթ. նա ղեկավարել է Paramount Pictures կինոստուդիան, իսկ այնտեղից հեռանալուց հետո Ռուպերտ Մերդոկի հետ ստեղծել Fox Broadcasting ընկերությունը: Այն այժմ ԱՄՆ չորրորդ ամենախոշոր հեռուստացանցն է: Նրա ամենահաջողված նախագծերից են «Շաբաթ երեկոյի տենդը», «Ինդիանա Ջոնս՝ կորուսյալ տապանի որոնումները» Paramount-ում և «Սիմփսոնները» մուլտսերիալը՝ FOX-ում: Սակայն 1990-ականներին Դիլերը կտրուկ փոխել է ուղղվածությունը: «Խանութ բազմոցին» ձևաչափով ծրագրերի հեռարձակումից հետո նա հասկացել է, որ ապագան պատկանում է ժամանցի, առևտրի և համացանցի միաձուլմանը: Այդպես նա գնել է InterActiveCorp ինտերնետ հոլդինգը: Անցած տասնամյակների ընթացքում առցանց հսկայի ակցիաների գինն ավելացել է մի քանի տասնյակ անգամ, իսկ կապիտալիզացիան կամել 20 միլիարդ դոլար: Դրա շնորհիվ Դիլերն այսօր ունի 4,2 միլիարդ դոլար կարողություն և ըստ Ֆորբսի՝ Ամերիկայի աենահարուստ մարդկան ցուցակում զբաղեցնում է 168-րդ տեղը:

Դեռևս 1993 թ. Բարրի Դիլերը կանխատեսել է, որ մդեիա բովանդակության սպառումն անցնելու է գծայինից ոչ գծային՝ այդպիսով կանխատեսելով Netflix-ի և նմանատիպ ծառայությունների ի հայտ գալը: Անցած տասնամյակների ընթացքում միլարդատերը նախաձեռնել է ask.com որոնողական համակարգը և Vimeo ծառայությունը, որոնցից, սակայն, ժամանակի ընթացքում առաջ անցան Google-ը և YouTube-ը: Մի քանի անհաջող գործարքից հետո գործարարը ստեղծել է մի քանի համացանցային ընկերություն, որոնց համախառն կապիտալիզացիան այսօր հասնում է մինչև 70 միլիարդ դոլարի: Այդ ընկերություններից են տոմսերի գնման Ticketmaster ծառայությունը, զբոսաշրջային հսկա Expedia-ն և ծանոթությունների Tinder ծառայության մայր ընկերություն Match Group-ը:

«Յոթանասուն միլիարդի ստեղծումը զրոյից, իհարկե, շատ է, սակայն դա 700 միլարդ չէ: Չնայած, իմ կարծիքով, նման բարձունքի հասնելու անհնարինության համար ինքնախարազանումը հիմար և անիմաստ զբաղմունք է: Ես երբևէ որևէ ընկերություն չեմ հիմնել: Մենք պարզապես որսացինք հաջողությունը, իսկ հետո սկսեցինք ղեկավարել ամեն ինչը»,- ասել է Դիլերը:

InterActiveCorp ընկերության՝ Դիլերի ձեռք բերելուց հետո իր բաժնետերերին բերում է 14% համախառն եկամուտ՝ առաջ անցնելով Berkshire Hathaway-ից և ետևում թողնելով հոլիվուդյան հսկաներ Disney-ին, CBS-ին և Viacom-ին: InterActiveCorp-ի ներդրողներից՝ միլարդատեր Մարիո Գաբելին ասել է. «Դիլերն առաջին մեդիամագնատներից էր, որը հասկանում էր թվային աշխարհի զարգացման դինամիկան և կարողացավ սանձել ալիքը»:

Այսօր Դիլերը կրկին մարտահրավեր է նետում հաստատված կարգերին և պատրաստվում է իր հոլդինգից առանձնացնել Match Group-ի մնացած մասը և վարպետների որոնման ANGI Homeservices համակարգը, որոնց արժեք միասին մոտ 20 միլիարդ դոլար է: Դիլերն այդ կապակցությամբ ասել է. «Մեր փոխակերպումները տեղի են ունենում թարմացման նպատակով: Match Group-ի առանձնացումն առաջին հերթին գործընթաց է, որի շնորհիվ InterActiveCorp-ը որպես ընկերություն, կկարողանա որևէ նոր ձեռքբերում ունենալ: Մենք տրոհվում ենք, որպեսզի զարգանանք, որպեսզի ավելին ստեղծենք, քան 5 միլիարդ դոլարն է»: «Բարրին շնաձկան պես է: Եթե նա չլողա, նա կմահանա, այդ պատճառով էլ նա մշտապես շարժման մեջ է»,- ասել է Uber Technologies-ի տնօրեն և Դիլերի նախկին օգնական Դարա Խոսրովշահին:

Դիլերին հասկանալու համար պետք է հաշվի առնել, որ նա գիտե անհաջողությունների գինը: Ընկերությունների միաձուլումների ընթացքում նա սովորաբար գնում է խաղից դուրս մնացածներին, որոնցից հրաժարվել են մյուսները: Նման ռազմավարությունը դարձել է Դիլերի առաջին հաջողված նախագծերից մեկի՝ 1976 թ. նկարահանված «Անտանելի արջերը» ֆիլմի սցենարի սյուժեն: Այն պատմում է նախկին բեյսբոլիստի մասին, որը «Լիթլ լիգերս» ձախողակ թիմին կարողանում է դարձնել չեմպիոնի տիտղոսի հավակնորդներից մեկը: 9 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը վարձույթում հավաքել է 32 միլիոն դոլար:

Պրոդյուսերը Բևերլի Հիլզից
Բարրի Դիլերը ծնվել է 1942 թ.՝ Սան-Ֆրանցիսկոյում, մեծացել Բևերլի Հիլզում: Այնտեղ նրա հայրն ունեցել է անշարժ գույքով զբաղվող հաջողության հասած կազմակերպություն: Դիլերը սովորել է Լոս-Անջելեսի Կոլիֆորնիական համալսարանում: Սակայն նա թողել է ուսումը և գնացել է ԱՄՆ-ում տաղանդներ որոնող Ուիլիամ Մորիսի գործակալություն: 1964 թ. Դիլերն աշխատանքի է անցել ABC-ում և մի քանի տարվա ընթացքում հասել տպավորիչ բարձունքների: Տակավին 25 տարեկանում նա ալիքի ղեկավարությանը ոգեշնչել է ստեղծել «Շաբաթվա ֆիլմը՝ ABC-ից» կոնցեպտը, որը դարձել է ալիքի հաջողության շարժիչ ուժը: 30 տարեկանում Դիլերը դարձել է ընկերության փոխնախագահը՝ պրայմ թայմում հեռարձակվող ծրագրերի մասով: Դրանից մեկ տարի անց նա հեռացել է Paramount ընկերություն, որտեղ էլ աշխատել է տասը տարի:

960x0_17.jpg__1570463368__68572

1984 թ. Դիլերը, հեռանալով Paramount-ից, Ռուպետ Մերդոկի հետ նախաձեռնել է ԱՄՆ ամենախոշոր հեռուստացանցերից մեկի ստեղծումը: Շատերն այդ նախաձեռնությանը կանխագուշակել են կատարյալ ձախողում: Սակայն Դիլերը կարողացել է սահմանափակ բյուջեով Fox Broadcasting ընկերությանը դարձնել ԱՄՆ հեռարձակման շուկայի առաջատարներից մեկը: Կրկին մեծ հաջողության հասնելով Հոլիվուդում՝ 1992 թ. Դիլերը հերթական անգամ հեռացել է իր ղեկավարած ընկերությունից:

Հաջողությունը հերթական անգամ ժպտացել է Դիլերին, երբ նրա ընկերուհի Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը, որը հետագայում դարձել է նրա կինը, սկսել է շարֆեր վաճառել QVC ալիքով: Պարագաները վաճառվում էին աննկարագրելի արագությամբ, և մոդելավորող Դիանան որոշել է գործի մեջ ներգրավել նաև Դիլերին: «Մինչ այդ պահը ես համարում էի, որ էկրանի միջոցով կարելի է ցուցադրել միայն ինչ-որ պատմություններ: Սակայն դրանից հետո ես տեսա, որ էկրանը կարելի է օգտագործել նույնիսկ պարզունակ նպատակների համար»,- պատմել է գործարարը:

1992 թ. Դիլերը Ռոբերտս ընտանիքի ֆինանսական աջակցությամբ QVC ընկերության մեջ ներդնելով 25 միլիոն դոլար՝ այն վերցրեց իր վերահսկողության տակ: Paramount ընկերությունը ձեռք բերելու անհաջող փորձից հետո 1994 թ. Comcast կորպորացիայի և CBS-ի միաձուլման նախօրեին կորպորացիայի սեփականատեր Ռոբերտս ընտանիքը գնել է QVC ալիքը: Դիլերը, չնայած այդ գործարքից վաստակել էր 130 միլիոն դոլար, ստիպված է եղել կրկին փնտրել նոր զբաղմունք:

960x0_16.jpg__1570463130__99970

Ինչպես է ստեղծվել առցանց կայսրությունը
Այդ հարցում Դիլերին օժանդակել է մեդիամագնատ Ջոն Մելոունը: Նա Liberty Media կորպորացիայի սեփականատերն էր և իր 7,3 միլիարդ դոլար կարողությամբ Ֆորբսի վարկածով զբաղեցնում էր 75-րդ տեղը: 1995 թ. Մելոունն օգնել է Դիլերին Silver King Broadcasting ընկերության ձեռքբերումը ֆինանսավորելու հարցում: Այդ ժամանակ այն գերբարձր հաճախականություններով հեռարձակվող տրոհված հեռուստաընկերությունների ցանց էր, որին պատկանում էր QVC-ի ամենամեծ մրցակից Shopping Network ընկերության մի մասը: Հենց այդտեղից էլ սկսվել է InterActiveCorp-ի պատմությունը:

Մելոունի օգնությամբ Դիլերը 1990-ականների վերջին սկսել է ակտիվորեն կնքել ընկերությունների առքուվաճառքի գործարքներ և դրանով զգալի կարողություն վաստակել: 2003 թ. նա ամբողջությամբ գնել է Ticketmaster ընկերության բաժնետոմսերը: Նույն ժամանակաշրջանում Դիանայի որդի Ալեքսանդր ֆոն Ֆյուրստենբերգը խորթ հորը խորհուրդ է տվել ուսումնասիրել ծանոթությունների կայքերից մեկը: Նրանք համոզված էին, որ ծանոթությունների ծառայությունների ոլորտի ապագան համացանցինն է: Շուտով նրանք իմացել են Match.com կայքի մասին և 1999 թ.-ից սկսած՝ ներդրումներ կատարել այնտեղ: Ժամանակի ընթացքում նրանք այդ ընկերությունը միավորել են երկու այլ առաջադեմ հարթակների՝ Tinder-ի Hinge-ի հետ: Այժմ InterActiveCorp-ի բաժնեմասը ծանոթությունների ծառայություններում 17 միլիարդ դոլար է: Իսկ ներդրումների ծավալը՝ 1,6 միլիարդ:

Դիլերը նաև կանխատեսել է, որ զբոսաշրջային օպերատորները նույնպես կտեղափոխվեն համացանց: 1999 թ. նա 1,5 միլիարդ դոլարով գնել է հյուրանոցային համարների ամրագրման Hotels.com կայքը, իսկ 2001 թ. Microsoft-ից, նույնպես 1,5 միլիարդով, ձեռք է բերել Expedia ընկերությունը: Այսօր Expedia-ն գնահատվում է 20 միլիարդ դոլար:

Այսօր Դիլերի գործերն այդքան էլ հարթ չեն ընթանում: InterActiveCorp-ի տրոհման գործընթացին զուգահեռ Սիլիկոնյան հովտի ընկերություններն աստիճանաբար ավելի ծանրակշիռ խաղացողներ են դառնում: Match.com-ի ակցիաների գինն անկում է ապրել այն ժամանակ, երբ Facebook-ը հայտարարել է ծանոթությունների սեփական հարթակը ստեղծելու մտադրության մասին:

Գործարարը նաև ներգրավված է դատական գործերում: ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովը նրա Match.com-ի դեմ հայց է ներկայացրել՝ սպառողներին մոլորեցնող հնարքների կիրառման մեղադրանքով: Դժգոհ են նաև Tinder-ի հիմնադիրներ Շոն Ռադը և Ջասթին Մատինը: Նրանք համարում են, որ Match-ի բազաների հետ իրենց ընկերության միաձուլման հետևանքով ստարտափը կորցրել է միլիարդավոր դոլարներ: Դիլերը Ֆեյսբուքին դեռևս մրցակից չի համարում:

Նա այսօր իր ընկերության ղեկավար պաշտոններին ակտիվորեն նշանակում է երիտասարդ կադրերի: 2015 թ. InterActiveCorp-ի գլխավոր տնօրեն է նշանակվել 40-ամյա բանկիր Ջոն Լևինը: Անցած հոկտեմբերին Դիլերին պատկանող ANGI Homeservices-ը մաքրության ծառայություններով զբաղվող Handy-ի համար վճարել է մոտ 150 միլիոն դոլար: Դրանից մի քանի ամիս անց Լևինը Turo բջջային հավելվածի համար վճարել է 250 միլիոն դոլար: Դա մի հարթակ է, որի շնորհիվ մեքենաների տերերը կարող են վարձակալության հանձնել իրենց երկաթյա նժույգներին:
2006 թ. Դիլերի կորպորացիան գնել է Connected Ventures ընկերությունը, որին պատկանում էր CollegeHumor ժամանցային կայքը: Շուկայի դերակատարներն այդ գործարքը համարել են հիմարության գագաթնակետը: Սակայն, ինչպես միշտ, վերջին ծիծաղողը Դիլերն էր: Հումորային էջի հետ նրան է անցել նաև Vimeo նվագարկիչը, որն այսօր ակտիվորեն զարգանում է:

2015 թ. Հարվարդի գործարար ղեկավարման մագիստրանտ, 32-ամյա Անջալի Սուդը Դիլերին և Լևինին համոզել է հրաժարվել այդ տեսահարթակում սեփական բովանդակության թողարկման գաղափարից: Նրա խորհրդով գործարարները կենտրոնացել են հարթակի դիրքերը որպես անկախ կինեմատոգրաֆիստների համար իրենց աշխատանքների հրապարակման վայր ուժեղացնելու գործողությունների ուղղությամբ: Ինչպես WordPress-ը հարյուր միլիոնավոր բլոգների համար է համարվում շարժիչ ուժ, այնպես էլ Vimeo-ն տեսահոլովակների վերբեռնման հարթակ է միլիոնավոր վճարող բաժանորդների համար, որոնք ընկերությանը տարեկան 200 միլիոն դոլարից ավելի եկամուտ են ապահովում: Ծառայությունն այսօր գնահատվում է 2 միլիարդ դոլար:

Այս տարի Դիլերի կորպորացին նրան կբերի 5 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը նախորդ տարվանից 12%-ով ավելի է: Այդուամենայնիվ, կորպորացիայի 20 միլիարդ դորալ շուկայական կապիտալիզացիան, կարծես, մեծամասամբ կազմված է երկու հիմնական ակտիվներից՝ Match Group-ում ունեցած 81% բաժնեմասից և ANGI Homeservice-ում ունեցած 84% բաժնեմասից: Ի դեպ, միլիարդատերը մտադիր է վաճառել դրանք: «Ես մի անգամ ասել եմ, որ եթե ինձ վրա չեն ծիծաղում, ուրեմն ինչ-որ բան այն չէ»,- եզրափակել է գործարարը:

Նյութը պատրաստվել է ըստ Ֆորբսի կայքի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Կապիտալիզմը մահացել է»,- ամերիկացի միլիարդատեր

Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Մարկ Բենիոֆը համոզված է, որ մեծահարուստները պետք է ստեղծեն նոր տնտեսական համակարգ:

«Ոչ ոք արժանի չէ այդքան փողի»,- Մարկ Ցուկերբերգ

Ֆորբսի վարկանիշով ամենահարուստ մարդկանցից մեկը համարում է, որ աշխարհում չպետք է միլիարդատերեր լինեն:

YouTube-ը՝ փող տպող մեքենա

Ինչպես կարողացան Կազանից երկու ընկերները ստեղծել սոցցանցերի համար ամենախոշոր կոնտենտի «գործարանը»: