Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ֆորումին ներկայացված է 50-ից ավելի ներդրումային ծրագիր

Վերադարձ լուրերի բաժին

11:56 , 23 Փետրվար 2019

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում փետրվարի 23-ին մեկնարկեց «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսը:

B4b.am-ի հաղորդմամբ՝ Միջոցառումը ողջունեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Միջոցառման ընթացքում ցուցադրվելու է Լոռու մարզի հնարավորությունների ու զարգացման տեսլականի մասին ֆիլմ:

_TM_0317

«Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում, հետևյալն է՝ կարող է արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և կարող են արդյոք կառավարությունը և ժողովուրդը հասնել մի արդյունքի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս հարցի պատասխանը ակնհայտ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես նրա հասանելիության տիրույթում է: Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց պետք է հասկանանք, թե որոնք են դրա պարամետրերը. դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը»,- b4b.am-ի փոխանցմամբ՝ նշեց Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ տնտեսական հեղափոխության արգասիքն առաջին հերթին բարեկեցության նոր մակարդակն է:

«Հաջորդ ամենակարևոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է` կարգավորումների, մենաշնորհների, կոռուպցիայի բացառման, օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով: Ուզում եմ արձանագրել, որ տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից»,- ասաց վարչապետը:

_TM_9914

«Տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի պետք է իրականացնի: Ամեն մեկը պետք է իր գործունեությամբ փակի պայմանական փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը: Մենք պետք է պայմանավորվենք, որ մենք իրար հետ պետք է անենք տնտեսական հեղափոխությունը, որովհետև փոփոխությունների մեթոդաբանությունը պետք է պահենք նույնը: Իրականում սա հեշտ չէ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով` տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը կարող են իսկապես կրել դուխով մարդիկ, դուխով գործարարները, ովքեր վստահ են իրենց աշխատասիրության, ազնվության, սկզբունքայնության վրա և գիտեն, որ տեսակով հաղթող են:

Բիզնես համաժողովի ընթացքում ներկայացվում են Լոռու մարզում տուրիզմի, գյուղատնտեսության, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ավելի քան 50 ծրագրեր, որոնք կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի հավակնոտ առաջարկներ՝ ներդրողների համար։ Համաժողովի շրջանակում կազմակերպվում են ոլորտային քննարկումներ:

Բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես՝ շուրջ 40 ընկերությունների մասնակցությամբ։ Վարչապետ Փաշինյանը շրջել է ցուցահանդեսով` ծանոթացել ներկայացված արտադրանքին:

Լոռիում անցկացվող բիզնես համաժողովը բացվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և մարզպետարանների նախաձեռնությամբ, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող այս տարվա մարզային բիզնես ֆորումների շարքը։ 2019 թվականին կիրականացվեն մարզերի տնտեսության ու համայնքների զարգացման ուղղված ևս 8 համաժողովներ հանրապետության մյուս մարզերում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետությունը չի կարող վերցնել ձեր բանկային հաշիվների վրա եղած կամ կանխիկ գումարները

ԱԺ-ն օրերս հավանություն տվեց Կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՊԵԿ-ը շարունակում է մասնակցությունը համազգային դրամահավաքին

Կոմիտեի աշխատակիցները ևս 100 միլիոն դրամ են փոխանցել «Հայաստան» համահայկական և «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամներին:

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել: