Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Իմ քայլը» խմբակցությունը կառավարությանը ներկայացնելու է գրավոր առաջարկներ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:18 , 14 Փետրվար 2019

ՀՀ ազգային ժողովի մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունը կառավարությանը ներկայացնելու է առաջարկներ, որոնք կառավարությունը քննարկելու է ոչ թե իր ծրագրի, այլ գործողությունների պլանի շրջանակում: Խմբակցությունն անվերապահ աջակցում է կառավարության ծրագրի նախագծին: Այդ մասին b4b.am-ի հաղորդմամբ՝ հայտնել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Կառավարության ծրագիրը մանրամասն քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության տարբեր մասնագիտական տիրույթներում: Եվ այդ ընթացքում վերհանվել են տարբեր կողմերը` այդ թվում այն, թե ինչը տեղ չի գտել կառավարության ծրագրում: Այդ մասով «Իմ քայլը» խմբակցությունը տեսել է իր անելիքը, թե մենք որպես օրենսդիր ինչ պետք է անենք և ինչպես պետք է լրացնենք դա: Եվ այդ առումով մեր անելիքը բավականին շատ է: Առաջարկներն այն մասին են, թե մենք ինչ ավել բան կարող ենք անել»,- ասաց Մակունցն ու շեշտեց` այդ ծրագրերը կառավարությունը քննարկելու է ոչ թե կառավարության ծրագրի, այլ իր գործողությունների պլանի շրջանակում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։