Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում, պիտի չկառուցե՞ն». ՊԵԿ նախագահ

Վերադարձ լուրերի բաժին

14:53 , 31 Հոկտեմբեր 2017

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը շահերի բախում չի տեսնում նրանում, որ իր որդիների հետ փոխկապակցված ընկերությանը հարկային արտոնություններ են տրվում։ Այս մասին նա այսօր ասել է ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում՝ շեշտելով, որ արտոնություն բոլորին էլ տրվում է։

«Արտոնություններ տրվում է բոլոր այն ընկերություններին, որոնք դիմում են համապատասխան մարմիններին: Բոլորին արտոնություն տրվում է: Բոլոր նրանք, ովքեր այդ մասով (գյուղատնտեսության ոլորտում) ներդրումներ են անում, ստանում են: Մեքենա-սարքավորումների ներմուծումը հունվարի 1-ից ազատվում է, և այդ արտոնությունը տրվել է այն կոնտեքստում, որ ամսի մեկից նորից այդ գանձած գումարների հետ վերադարձի խնդիր չառաջանա: Եվ չկա ընկերություն, որը դիմած լինի և այդ արտոնությունից ստացած չլինի»,- շեշտեց Վարդան Հարությունյանը:

«Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում, պիտի չկառուցե՞ն: Էս երկրում ապրելու իրավունք չունե՞ն», – ասել է Վարդան Հարությունյանը։ Իսկ դիտարկմանը, որ միայն  «արտոնյալներն» են ջերմոցներ կառուցում,  գյուղացին նման հնարավորությունը չունի, ՊԵԿ  նախագահը պատասխանել է.«Թող գյուղացիներն էլ նույնն անեն, ոչ մի արգելք չկա: Իմ որդիները ապրանքը արտահանում են: Լավ, եղավ, հասկացանք, ներդրում էլ չենք անի էս երկրում, ամեն ինչ հասկանալի է»:

Իսկ ընդհանրապես, պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններին արտոնություններ տալը Վ. Հարությունյանը նորմալ է համարում. «Իսկ ո՞վ ասաց, որ պաշտոնյաների ազգականներն իրավունք չունեն արտոնությունից օգտվելու, սահամանափակում կա՞: Ես բարձրաձայն հնչեցնում եմ, որ բոլորին է թույլատրվում. բոլոր այն տնտեսվարողները, ովքեր դիմում են, ստանում են այդ արտոնությունը։ Ավելին, հունվարի 1-ից դա բոլորի համար է գործելու»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հանքային ջրերի արդյունահանման ծավալները թաքցնելով տնտեսվարողները չեն վճարել մոտ 230 մլն դրամ. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ…

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ևս 4 ամենապահանջված հեռուստաալիքները

MasterCard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս Բանկին

Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը: