Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր»,- Արմեն Սարգսյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

16:48 , 08 Փետրվար 2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի գլխավորությամբ։

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնել է, որ զրուցակիցները հստակեցրել են, որ փետրվարի վերջին ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոուլ Ռեմին կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար։

Հայաստանի զարգացման գործում ընդգծելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր»։ Նա հատկապես կարևորել է նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականությանր տարրերով հագեցած ժամանակակից համակարգերի դերակատարումը։

Արմեն Սարգսյանն անհրաժեշտ է համարել միմյանց կապել նոր տեխնոլոգիաներն ու այն հմտությունները, որոնք ունենք, խթանել նորարարություններն ու ստարտափերը։

«THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Ավինյանը Բոսթոնում հանդիպել է հայ համայնքի հետ

Փոխվարչապետը հայրենակիցներին կոչ է արել գիտելիքի և փորձի փոխանակման ճանապարհով ակտիվորեն ներգրավվել նոր Հայաստանի կառուցման աշխատանքներին:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ծանոթացել է Շիրակի մարզի ընկերությունների արտադրանքին

Նիկոլ Փաշինյանն ընկերությունների ներկայացուցիչներից հետաքրքրվել է արտադրության կազմակերպման խնդիրներից և առաջիկա ծրագրերից:

Ներդրումների ներգրավման նպատակով կառավարությոնը մտադիր է փոփոխել գնումների համակարգը

Վարչապետի խոսքով, բնականաբար, ներդրողի առաջ պետք է խնդիր դրվի գնումների ընթացքում Հայաստանից դուրս ձեռք բերել գործընկերներ, որպեսզի արտադրական պրոցեսը լինի հնարավորինս երկարաժամկետ: