Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Իմ գալուց խոսում էին այն մասին, որ գազի համակարգի աշխատողներին բերելու եմ ՊԵԿ համակարգ». ՊԵԿ նախագահ

Վերադարձ լուրերի բաժին

13:56 , 27 Մայիս 2017

«ՊԵԿ համակարգում կրճատումներ են իրականացվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է  ՀՀ  պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

«Վաղուց ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ չէին եղել, հիմա որոշել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ իրականացնել: Դա ոչ թե կապված է այն հանգամանքի հետ, որ նախկինում աշխատակազմն ուռճացված է եղել, նման բան չկա, այլ պարզապես  ժամանակի հետ քայլելու խնդիր կա: Նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ենք ապրում և պետք է ամեն ինչ համապատասխանեցնենք այսօրվա գործող երևույթներին»,-ասել է Վարդան Հարությունյանը:

Հարցին, թե հունվարից սկսած որքա՞ն աշխատող է կրճատվել, Վարդան Հարությունյանը պատասխանել է, որ կառուցվածքային փոփոխությունները դեռ նոր են սկսվել, հետևաբար այս մասին թվեր չի կարող ներկայացնել:

«Բայց, եթե չեմ սխալվում, հունվարից ՊԵԿ համակարգում աշխատանքից ազատվել է 200-ից ավելի աշխատակից: Ընդգծեմ, դա կրճատում չէ»,-ասել է նա:

Հարցին, թե խոսվում է այն մասին, որ Վարդան Հարությունյանը պատրաստվում է իր մարդկանց բերել համակարգ, նա պատասխանել է, որ նման բան չկա:

«Իմ գալուց խոսում էին այն մասին, որ գազի համակարգի աշխատողներին բերելու եմ ՊԵԿ համակարգ: Ինքներդ տեսաք, որ նման բան չկա»,-ավելացրել է ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով «Բավրայի» մաքսակետի պետի ձերբակալման դեպքին` Վարդան Հարությունյանը նշել է, որ օրենքի խախտում է եղել և այն կատարած անձը պետք է պատժվի:

«Պետք է ամեն մարդ հասկանա, որ այսօր անհրաժեշտ է աշխատել պահանջներին համապատասխան: Որոշակի պահանջներ խախտվում են, մարդիկ չեն ընկալում, որ չի կարելի նման ձևով վարվել, այդ դեպքում, իհարկե, կլինեն և՛ ձերբակալություններ, և՛ այլ երևույթներ»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որքանով է աճել ծառայությունների արտահանումը

Ապրանքների արտահանման տվյալները մշտապես ուշադրության կենտրոնում են, սակայն ծառայությունների արտահանման տվյալները ուշադրությունից դուրս են մնացել։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում կսկսվի «խելացի դրամապանակների» արտադրությունը

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Էռա թեքնոլոջիս» ՍՊԸ-ին կտրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ

ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը