Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իմացեք՝ քանի ժամում են Apple, Microsoft և Disney ընկերությունների ղեկավարներն աշխատում իրենց ենթակաների տարեկան եկամտի չափ գումարը

Վերադարձ լուրերի բաժին

14:37 , 10 Փետրվար 2020

Apple-ի աշխատակիցների միջին տարեկան եկամուտը 57 596 դոլար է: Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկն այդ գումարը վաստակում է 44 ժամում: Նման եզրակացության է հանգել Business Insider-ը՝ ուսումնասիրելով ամերիկյան խոշոր ընկերությունների ղեկավարների և նրանց ենթակաների եկամուտների հարաբերությունը:

ԱՄՆ-ում ֆինանսական ճգնաժամի տարիներին ընդունված օրենքի համաձայն՝ կորպորացիաները պարտավոր են հրապարակել ղեկավարների և աշխատակիցների աշխատավարձի տարբերությունը: 2019 թ. ֆինանսական տարվա ընթացքում ղեկավարների պարգևավճարների և աշխատավարձի գործակիցների տվյալները հրապարակել է ամերիկյան 100 խոշոր կորպորացիաներից 19-ը: Հենց այդ տվյալի հիման վրա է պարբերականը կատարել հաշվարկ, թե որքան ժամանակում են ղեկավարները վաստակում իրենց ենթակաների տարեկան եկամտին հավասար գումարը: Apple ընկերության ղեկավարն անցած տարի վաստակել է 11 555 466 դոլար՝ ներառյալ պարգևավճարները, արտոնությունները և փոխհատուցումները: Կորպորացիայի աշխատակիցների տարեկան աշխատավարձի հետ համեմատած՝ հարաբերությունը կազմում է 201:1:

Microsoft կորպորացիայի տնօրեն Սաթյա Նադելան անցած տարի վաստակել է 42 910 215 դոլար: Ընկերության աշխատակիցների տարեկան միջին աշխատավարձը 172 512 դոլար է: Այդ գումարը վաստակելու համար Նադելային անհրաժեշտ է աշխատել 35 ժամ: Նրա և աշխատակիցների աշխատավարձի հարաբերությունը՝ 249:1:

Disney ընկերության ղեկավար Բոբ Այգերն իր ղեկավարած կազմակերպության աշխատակիցների տարեկան աշխատավարձը վաստակում է ավելի կարճ ժամանակում: 2019 թ. նրա տարեկան աշխատավարձը կազմել է 47 517 762 դոլար: Ընկերության աշխատակիցների տարեկան միջին աշխատավարձը՝ 52 184 դոլարը, նա կարող է վաստակել ընդամենը ինը ժամ, 37 րոպեում:

Forbes

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: