Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իլոն Մասկի SpaceX-ը տեխնիկական պատճառներով հետաձգել է Falcon 9-ի գործարկումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:13 , 04 Հուլիս 2017

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը դարձյալ տեխնիկական պատճառներով հետաձգել է Falcon 9 հրթիռակրի գործարկումը, որը պետք է ուղեծիր դուրս բերի կապի Intelsat 35e արբանյակը: Այս մասին ասվում է ընկերության Twitter-յան էջում:

Ընկերության էջում հաղորդագրության մեջ նշվում է, որ հաջորդ գործարկումը նախատեսված է հուլիսի 4-ին:

Սակայն ընկերության ղեկավար Իլոն Մասկը հավելել է, որ պլանավորվում է հրթիռի բոլոր համակարգերի ամբողջական զննություն, այդ պատճառով էլ մեկնարկը տեղի կունենա հուլիսի 5-6-ից ոչ շուտ:

Նախօրեին SpaceX-ը մեկնարկից մի քանի րոպե առաջ հետաձգել էր Falcon 9-ի գործարկումը մի քանի օրով:

Ընդ որում՝ պլանավորված մեկնարկի չեղարկման պատճառները ընկերությունը չէր հրապարակել:

«Ղեկավարությունը չեղարկել է հրթիռի գործարկումը մեկնարկից անմիջականորեն առաջ: Հրթիռակրի ու բեռի հետ ամեն ինչ կարգին է»,- հայտնել էին ընկերությունից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ֆլորիդայի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ հոսանքազրկված են «Իրմա»-ի պատճառով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի 3,7 միլիոնից ավելի տներ ու ձեռնարկություններ դեռեւս առանց ԷլեկտրաԷներգիայի են մնում այստեղ մոլեգնած «Իրմա» փոթորկից երեք օր հետո

«Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներից վնասը կարող Է հասնել 290 մլրդ դոլարի. ABC

«Մեր գնահատումներով՝ «Իրմա» փոթորկից վնասը կկազմի շուրջ 100 միլիարդ դոլար, եւ դա ամենամեծ վնասներից մեկն է, որը երբեւԷ պատճառել են փոթորիկները

Ադրբեջանական լոնդրոմատ. Բացահայտվել է փողերի լվացման և եվրոպացի չինովնիկների կաշառման 3 մլրդ դոլարանոց սխեման

Ադրբեջանի կառավարող էլիտան 2.9 մլրդ դոլարի գաղտնի սխեմա է գործի դրել՝ եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու, շքեղ առարկաներ գնելու և փող լվալու համար։