Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իլոն Մասկի կարողությունը Tesla-ի կապիտալիզացիայի շնորհիվ մեկ ժամում ավելացել է 2,3 մլրդ դոլարով

Վերադարձ լուրերի բաժին

11:47 , 30 Հունվար 2020

Չորեքշաբթի ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի կարողությունը մեկ ժամում ավելացել է 2,3 մլրդ դոլարով` նրա Tesla ընկերության շուկայական կապիտալիզացիայի բարձրացման շնորհիվ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործարար նորությունների գործակալությունը:

Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալի համաձայն ՝ չորեքշաբթի առևտրի ավարտին Tesla-ի բաժնետոմսերի արժեքն ավելացել է 14,09 դոլարով (2,49%) և հասել 580,99 դոլարի: Դրանից հետո այս ցուցանիշն աճել է ևս 12%-ով և կազմել 649 դոլար: Սրանով է պայմանավորված Մասկի կարողության աճը մինչև մոտ 36 միլիարդ դոլար:

Forbes գործակալությունը հունվարի 29-ի դրությամբ Մասկի կարողությունը գնահատել է 32,3 մլրդ դոլար: Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում Մասկը 28-րդ հորիզոնականից հասել է 23-րդին: Մասկի հիմնական ներդրումներն այլընտրանքային էներգիայի և տիեզերական առևտրային ծառայություններն են: Ձեռնարկատերը նաև համարվում է SpaceX ընկերության ղեկավարը: Այն սեփական հրթիռակիրներն է օգտագործում ուղեծիր օգտակար բեռներ տեղափոխելու համար:

Tert.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ նախագահը մասնակցելու է Նիդեռլանդների բանկի համաժողովին

Այն նվիրված է ֆինանսական համակարգերի զարգացման հնարավորություններին և առկա մարտահրավերներին:

Բորսայում բենզինի գինն աճում է

Ռեգուլար բենզինի գինն աճել 6.6%, իսկ պրեմիումինը՝ 3,7% -ով:

Հայաստանն այլևս ԵՄ օֆշորային ցուցակում չէ

Եվրամիության խորհուրդը բարձր է գնահատել մեր երկրի հարկային բարեփոխումները և Հայաստանը բացառել է ցուցակից: