Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իլոն Մասկը ցուցադրել է ստորերկրյա արագընթաց թունելի փորձարկումը (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:22 , 14 Մայիս 2017

SpaceX, The Boring Company ու Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը իր Instagram-ում վիդեո է հրապարակել, որտեղ տեսանելի են ստորերկրյա արագընթաց տրանսպորտի փորձարկումները:

Մասկի մտահղացմամբ՝ ԱՄՆ-ի քաղաքների միջև կձգվի թունել, որով 200 կմ/ժ արագությամբ կսլանան հարթակները՝ դրանց վրա տեղադրված ավտոմեքենաներով:

Իր հետևորդներին Իլոն Մասկը անկեղծորեն նախազգուշացրել է, որ տեսանյութի դիտումը կարող է հարուցել սրտխառնոց կամ գլխապտույտ:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Մասկը TED համաժողովի ժամանակ ցուցադրել էր արագընթաց թունելի կոնցեպցիան:
Այս տարվա փետրվարին Մասկը սկսել էր փորել 15 մետրանոց թեսթային փոս SpaceX-ի կենտրոնակայանի ավտոկայանատեղիում:
Հայտնի է, որ կոնցեպցիան ենթադրում է թունելների մինչև 30-մակարդականոց շինարարություն, որով կտեղաշարժվեն ավտոմեքենաներ ու արագընթաց գնացքներ, այդ թվում՝ Hyperloop-ը:

Թունելների ժամանակակից շինարարության գլխավոր սահմանափակիչ գործոնը թողունակության արագությունն է, այդ պատճառով Մասկը հաշվարկում է թողունակության արագությունը ավելացնել ընդհուպ մինչև 10 անգամ:

Ենթադրվում է, որ թունելներում մեքենաները պետք է տեղաշարժվեն հատուկ էլեկտրասայլակներով, որոնք կկատարեն վերելակի դեր՝ թունելների և մակերեսի կապն ապահովելու համար:
Թունելներում չի լինի արագության սահմանափակում, այդ պատճառով էլ մեքենայով սայլակը կկարողանա զարգացնել մինչև 200 կմ/ժ արագություն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլոն Մասկը մտադիր է թունել փորել Լոս Անջելեսում՝ այդկերպ պայքարելով խցանումների դեմ։
Գործարարն իր միկրոբլոգում հայտարարել էր քաղաքներում ստորերկրա թունելների հորատման համար սարքերի ստեղծման պլանների մասին։

Գործարարն այնքան լուրջ է տրամադրված, որ իր նոր նախագիծը ավելացրել է պրոֆեսիոնալ գործունեության իր ցանկում՝ հրթիռների գործարկմանն ու էլեկտրամոբիլների արտադրությանը զուգահեռ։

«Քաղաքներում թունելները կարող էին զգալիորեն նվազեցնել ճանապարհների ծանրաբեռնվածությունը։ Եթե կառուցվի 30-մակարդականի թունել, ապա հնարավոր կլինի քաղաքներում լուծել խցանումների խնդիրը»,- հայտարարել էր Մասկը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որոնք կլինեն աշխարհի 32 խոշորագույն տնտեսությունները՝ 2050 թվականին. PwC

PwC-ն 2050 թվականի վարկանիշը կազմել է՝ համեմատելով երկրների կանխատեսվող ՀՆԱ-ները ըստ գնողունակության պարիտետի

Թուրքիան 2 միլիարդ դոլար Է կորցրել Ռուսաստանին լոլիկի մատակարարումների արգելքից

Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին օգոստոսի 9-ին հայտարարել Է, որ Անկարան հարկադրված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել

Ադրբեջանում բանկային հատվածի շահույթը նվազել է ավելի քան 52 տոկոսով

Ադրբեջանի բանկային հատվածի եկամուտները՝ պայմանավորված նավթի համաշխարհային գների և պահանջարկի անկմամբ, ազգային արժույթի արժեզրկմամբ և երկրում առաջացած ճգնաժամով, զգալիորեն նվազել են