Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իլոն Մասկը սկսել է ստորերկրյա թունելներ փորել. Wired

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

23:01 , 01 Փետրվար 2017

SpaceX ու Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը գործարկել է Լոս Անջելեսում ստորերկրյա թունելների շինարարական աշխատանքները իր ընկերություններից մեկի գրասենյակի հարևանությամբ, գրում է Wired-ը։

Անցած հանգստյան օրերին փորձարկման շրջանակում SpaceX-ի հարևանությամբ աշխատակիցները փորել են 30 ֆուտ լայնությամբ և 50 ֆուտ երկարությամբ թունել։ Խրամուղու խորությունը կազմել է 15 ֆուտ, գրում է պարբերականը։
Նշվում է, որ սեփական ընկերության տարածքում աշխատանքների իրականացման համար Մասկին անհրաժեշտ չէ իշխանությունների թույլտվությունը։
Դեռ հայտնի չէ, թե ուր է տանելու թունելը՝ դեպի Tesla-ի գրասենյա՚կ, թե՞ օդանավակայան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իլոն Մասկը մտադիր է թունել փորել Լոս Անջելեսում՝ այդկերպ պայքարելով խցանումների դեմ։
Գործարարն իր միկրոբլոգում հայտարարել էր քաղաքներում ստորերկրա թունելների հորատման համար սարքերի ստեղծման պլանների մասին։

Գործարարն այնքան լուրջ է տրամադրված, որ իր նոր նախագիծը ավելացրել է պրոֆեսիոնալ գործունեության իր ցանկում՝ հրթիռների գործարկմանն ու էլեկտրամոբիլների արտադրությանը զուգահեռ։ Իլոն Մասկի գործունեության ցանկում Tesla-ի, SpaceX-ի ու OpenAI-ի հետ միասին նշված է «թունելներ» կետը։

Իլոն Մասկի առաջին քայլը լինելու է հորատման մեքենայի մշակումը։ «Կկառուցեմ թունելներ անցնող մեքենա և պարզապես կսկսեմ փորել»,- գրել է նա։
«Քաղաքներում թունելները կարող էին զգալիորեն նվազեցնել ճանապարհների ծանրաբեռնվածությունը։ Եթե կառուցվի 30-մակարդականի թունել, ապա հնարավոր կլինի քաղաքներում լուծել խցանումների խնդիրը»,- հայտարարել էր Մասկը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։