Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իլոն Մասկը պատրաստ է Ուկրաինայում իրագործել էներգետիկ նախագիծ

Վերադարձ լուրերի բաժին

14:44 , 14 Մարտ 2017

SpaceX ու Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը Twitter-ում շփվել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ Ուկրաինայում վերականգնվող էներգիայի պահպանման նախագծի թեմայի վերաբերյալ, հայտնում է «112 Ուկրաինան»:

Մասկը վերջերս կատարել էր Ավստրալիայի «փրկության» անոնսը՝ 100 օրում Powerwall 2 մարտկոցների օգնությամբ էլեկտրաէներգիայի մատակարարման միջոցով:
Նա խոստացել էր, որ եթե չհաղթահարի խնդիրը վերոնշյալ ժամանակահատվածում, ապա աշխատանքն անվճար կկատարի:

Մասկին հարցրել են, թե արդյոք կարող է Ուկրաինան իրականացնել նման նախագիծ: Դրան Tesla-ի ղեկավարը տվել է դրական պատասխան: Գրոյսմանը Մասկի գաղափարը հետաքրքիր է համարել:

«Շնորհակալություն, հետաքրքիր գաղափար է: Ուկրաինան շատ է ցանկանում դառնալ թեսթային հարթակ նորարարությունների համար: Եկեք քննարկենք դետալները»,- գրել է Գրոյսմանը՝ ի պատասխան Իլոն Մասկի գրառման:

Ինչպես հայտնի է, Իլոն Մասկին է պատկանում էներգետիկ SolarCity ընկերությունը, որը զբաղվում է արևային էներգահամակարգերի նախագծմամբ, ֆինանսավորմամբ և տեղադրմամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բագրատաշենում աշխատում են՝ կուտակումներից խուսափելու համար

ՊԵԿ. Բագրատաշենի անցումային կետում աշխատանքներ են տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում մեքենաների առկա կուտակումները նվազեցնելու ուղղությամբ:

ՀՀ ԿԲ հայտարարությունը «Վարկս Էյ Էմ»-ի դեմ դիմում-բողոքների վերաբերյալ

Հայտարարությունից կարող եք իմանալ, թե ում և ինչպես դիմել:

Նոր հնարավորություն 2019 թ. ձեռք բերված բայց Հայաստան չներմուծած մեքենաների տերարի համար

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել 2019 թ. ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ: