Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իլոն Մասկը հորդորում է լքել Ֆեյսբուքը

Վերադարձ լուրերի բաժին

12:41 , 13 Փետրվար 2020

Միլիարդատեր Իլոն Մասկը Թվիթերում աջակցություն է հայտնել #DeleteFacebook շարժման մասնակիցներին և Մարկ Ցուկերբերգի հիմնած սոցցանցն անվանել է «հնացած»: Նա Facebook-ի օգտատերերին հորդորել է ջնջել իրենց էջերը: Tesla և SpaceX ընկերությունների սեփականատերը թվիթերում արձագանքել է կատակերգու Սաշա Բարոն Քոենի գրառմանը, որով վերջինը քննադատել է Ֆեյսբուքին՝ տեղեկությունների չափազանց մեծ վերահսկողության համար: Իր գրառումը Քոենը «զարդարել է» ծաղրանկարով, որտեղ Մարկ Ցուկերբերգը պատկերված է Հուլիոս Կեսարի կերպարում: «Մենք մեկ մարդու թույլ չենք տալիս վերահսկել 2,5 միլիարդ մարդու ջուրը: Մենք թույլ չենք տալիս մեկ մարդու վերահսկել 2,5 միլիարդ մարդու էլեկտրականությունը: Այդ դեպքում ինչու՞ ենք մենք թույլ տալիս, որ մեկ մարդ վերահսկի 2,5 միլիարդ մարդու ինֆորմացիան: Ֆեյսբուքը պետք է վերահսկի պետությունը, այլ ոչ թե՝ մեկ անձ»,- նշել է ղազախ լրագրող Բորատի և մահմեդական բռնակալի կատակերգական կերպարները մարմնավորած դերասանը:

Մասկը նշել է, որ ինքը չի օգտվում և երբեք էլ չի օգտվել Facebook սոցիալական ցանցից: Միաժամանակ, խոսելով Ցուկերբերգի մյուս սոցցանցի՝ Instagram-ի մասին, Իլոն Մասկը նշել է, որ այն դեռևս ունի բավարար անկախություն:

We don’t let 1 person control the water for 2.5 billion people.

We don’t let 1 person control electricity for 2.5 billion people.

Why do we let 1 man control the information seen by 2.5 billion people?

Facebook needs to be regulated by governments, not ruled by an emperor! pic.twitter.com/o4hNRFNpgt
— Sacha Baron Cohen (@SachaBaronCohen) February 5, 2020

#DeleteFacebook շարժումը ծագել է 2018 թ., երբ հայտնի է դարձել, որ բրիտանական Cambridge Analytica վերլուծական կենտրոնը ստացել և օգտագործել է Facebook սոցիալական ցանցի միլիոնավոր օգտատիրոջ տվյալները՝ քաղաքական գովազդի համար: Պարզվել է, որ ընկերությունը տվյալները 2016 թ. կիրառել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարոզարշավի և առաջխաղացման նպատակով: Ըստ Facebook-ի՝ տվյալների արտահոսքից տուժել է 87 միլիոն մարդ: Այդ սկանդալի պատճառով Մարկ Ցուկերբերգը մի քանի օր շարունակ ցուցմունք է տվել Կոնգրեսի հատուկ հանձնաժողովի առաջ:

Forbes

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: