Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իլոն Մասկը թունելների միջոցով կպայքարի խցանումների դեմ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

14:46 , 22 Դեկտեմբեր 2016

SpaceX ու Tesla ընկերությունների ղեկավարն իր միկրոբլոգում հայտարարել է քաղաքներում ստորերկրա թունելների հորատման համար սարքերի ստեղծման պլանների մասին։
Գործարարն այնքան լուրջ է տրամադրված, որ իր նոր նախագիծը ավելացրել է պրոֆեսիոնալ գործունեության իր ցանկում՝ հրթիռների գործարկմանն ու էլեկտրամոբիլների արտադրությանը զուգահեռ։

Իր միկրոբլոգում Tesla-ի և SpaceX-ի ղեկավարն ընդգծել է, որ խցանումները իրեն հունից հանում են և ինքը որոշել է այդ խնդիրը լուծել ստորերկրա թունելների օգնությամբ։
Իլոն Մասկի առաջին քայլը լինելու է հորատման մեքենայի մշակումը։ «Կկառուցեմ թունելներ անցնող մեքենա և պարզապես կսկսեմ փորել»,- գրել է նա։
Նոր արշավը Մասկն առաջարկել է անվանել Boring Company, որը կրելու է Boring, it’s what we do կարգախոսը։ Boring բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է ձանձրալի, նաև՝ հորատման գործընթաց։

Դրա պատճառով ոմանք Մասկի հայտարարությունը ընկալել են որպես կատակ, սակայն գործարարի լուրջ տրամադրվածությունն ապացուցում են նրա տվյալների նորացումները Twitter-ում։
Իլոն Մասկի գործունեության ցանկում Tesla-ի, SpaceX-ի ու OpenAI-ի հետ միասին նշված է «թունելներ» կետը։
Ինչպես հայտնում է Electrek-ը, խցանումների խնդիրը թունելների միջոցով լուծելու խնդիրը գործարարն ավելի վաղ ևս առաջ էր քաշել։

Տարեսկզբին Մասկը հայտարարել էր, որ թունելների շինարարությունը պարզ ու ակնհայտ լուծում է, որը չի պահանջի առանձնահատուկ ջանքեր։
«Քաղաքներում թունելները կարող էին զգալիորեն նվազեցնել ճանապարհների ծանրաբեռնվածությունը։ Եթե կառուցվի 30-մակարդականի թունել, ապա հնարավոր կլինի քաղաքներում լուծել խցանումների խնդիրը»,- հայտարարել էր Մասկը։

Ինչպես գրում է Electrek-ը նա ներկայումս ավելի մեծ շանսեր ունի նախագծի իրականացման համար, քան երբևէ։
Անցած շաբաթ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան ներառել էր բիզնեսի հարցերով ռազմավարական խորհրդի գործարարների կազմում։
Կա հավանականություն, որ Մասկին կհաջողվի համոզել Թրամփին քաղաքակային ենթակառուցվածքների մասշտաբային փոփոխության նպատակահարմարության հարցում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչու՞ են մեծ ընկերություններում արգելում խոսել աշխատավարձի մասին

Մի քանի տարի առաջ Հարվարդի համալսարանում հետազոտություն են անում, որի ընթացքում ուսանողներին տալիս են հետևյալ հարցը

5 հայտնի մոդելների չինական ամենահաջողված կրկնօրինակները (տեսանյութ)

Mercedes Gelandewagen, Range Rover, Porsche, Ford, Lexus մակնիշների առանձին մոդելներն ու դրանց չինական պատճենները

Citizen. կոկտեյլի բաղադրատոմս՝ Երևանի կոնյակի գործարանից

ARARAT Brandy ֆեյսբուքյան էջը կիսվել է «Citizen» կոկտեյլի բաղադրատոմսով։