Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Իլոն Մասկը գործարարների հետ Թրամփին կառաջարկի փոխել միգրացիոն քաղաքականությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:39 , 03 Փետրվար 2017

Գործարարների խումբը փետրվարի 3-ին խորհրդատվական խորհրդի նիստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի իր առարկությունները՝ ուղղված միգրացիոն քաղաքականության խստացմանը։

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է SpaceX ու Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը։
«Փետրվարի 3-ի հանդիպմանը ես և մյուսները մեր առարկությունները կներկայացնենք միգրացիայի հարցով վերջին հրամանագրի դեմ և առաջարկներ կանենք միգրացիոն քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ»,- տեղեկացրել է գործարարը։

Նա ընդգծել է, որ կայանալիք խորհդակցությանը պլանավորվում է երկրի ղեկավարին հաղորդել փորձագետների կարծիքը «ԱՄՆ-ի և աշխարհի համար առավել ակտուալ հարցերի վերաբերյալ»։

«Խորհրդատվական մարմինը պարզապես խորհուրդներ է տալիս նիստերին և դրանց մասնակցությունը չի նշանակում, թե ես համաձայն եմ վարչակազմի գործողությունների հետ։
Իմ նպատակներն այն է, որ արագացվի մոլորակի անցումը էներգիայի այլընտրանքային աղբյուրների վերականգնմանը»,- գրել է SpaceX ու Teslа ընկերությունների հիմնադիրը։
Ավելի վաղ Uber ընկերության հիմնադիր Թրևիս Կալանիկը հայտարարել էր տվյալ խորհրդատվական խորհրդից հեռանալու մասին՝ իր արարքը պատճառաբանելով Թրամփի որոշումների հետ համաձայն չլինելով։

Բացի Կալանիկից և Մասկից՝ ԱՄՆ նախագահին կից Ռազմավարության և քաղաքականության ֆորումում ընդգրկված է 16 հայտնի գործարար, այդ թվում՝ PepsiCo-ից Ինդրա Նույին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։

Հայաստանը և Դանիան կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիր են ստորագրել (տեսանյութ)

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպել է Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ