Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Իդրամ»-ն այսուհետ ծառայություններ կմատուցի նաև վճարային տերմինալներով

Վերադարձ լուրերի բաժին

11:55 , 24 Հունիս 2016

«Ւդրամ» վճարային համակարգը մուտք է գործել նոր՝ տերմինալային գործունեության ոլորտ և այսուհետ, առցանց և բջջային (www.idram.am, ԻԴՐԱՄ բջջային դրամապանակ), ինչպես նաև մասնաճյուղային ցանցով վճարումներ և դրամական փոխանցումներ իրականացնելուց բացի, ծառայություններ կմատուցի նաև ԻԴՐԱՄ ինքնասպասարկման տերմինալներով:

Այս պահին արդեն շուրջ 150 «Իդրամ» վճարային տերմինալներ են գործում Երևանում և հարակից մի շարք քաղաքներում ու գյուղերում. նրանց թիվն աճում է օրեցօր:

Տերմինալներով մատուցվում է «Իդրամ» վճարային համակարգի ծառայությունների գրեթե նույն փաթեթը՝ կոմունալ վճարումներ, բջջային հեռախոսների և ինտերնետային հաշիվների վճարումներ և լիցքավորումներ, վարկերի մարում, բուքմեյքերական, էլեկտրոնային դրամապանակների, սոցիալական ցանցերի, առցանց խաղերի հաշիվների համալրումներ, ՃՈ տուգանքների, ավտոկայանատեղիի վճարումներ և այլն: Վճարային տերմինալները հարմարավետություն են ստեղծում նաև «Իդրամ»-ից առցանց տարբերակով օգտվողների համար, ովքեր կարող են արագ և առանց միջնորդավճարի համալրել իրենց հաշիվները:

Ընթանում են աշխատանքներ մի շարք նոր գործընկերների հետ, որոնց մատուցած ծառայությունների համար վճարումները շուտով կհամալրեն «Իդրամ»-ի հիմնական ծառայությունների ընդգրկուն շարքը:

«Իդրամ»-ը, առաջնորդվելով իր օգտատերերին հնարավոր բոլոր եղանակներով հասանելի և մատչելի լինելու սկզբունքով, այսօր Հայաստանում ամենամասշտաբային ներկայացվածությունն ունեցող վճարային համակարգն է՝ ապահովելով օնլայն և օֆլայն հարթակներում վճարումների և դրամական փոխանցումների իրականացման բազմաթիվ ծառայություններ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա: