Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԻԴՐԱՄ հաշվին արդեն հնարավոր է կցել բանկային քարտեր

Վերադարձ լուրերի բաժին

15:19 , 30 Օգոստոս 2016

ԻԴՐԱՄ համակարգը գործարկել է հաշվառման հաշվին բանկային քարտ կցելու վաղուց սպասված ծառայությունը: Համակարգում մեկ անգամ մուտքագրելով բանկային քարտի տվյալները և այն կցելով հաշվին` օգտատերերը հնարավորություն են ստանում ավտոմատ համալրելու ԻԴՐԱՄ հաշվառման հաշիվը կցված քարտից՝ վճարումներ կատարելիս ընտրելով բանկային քարտը որպես վճարման միջոց:

Այս ծառայությամբ ԻԴՐԱՄ համակարգը բացառիկ հնարավորություն է ընձեռում ՀՀ բոլոր բանկերի քարտապաններին իր միջոցով իրականացնելու առցանց վճարումներ և փոխանցումներ իրենց բանկային քարտերի հաշիվներից վայրկյանների ընթացքում:

Օգտատերերը կարող են ԻԴՐԱՄ հաշվառման հաշվին միաժամանակ կցել ՀՀ բանկերի կողմից թողարկված մինչև 10 քարտ (ArCa, MasterCard և Visa):

Կցված բանկային քարտերի տվյալները պահպանվում են ԱրՔա համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր:

Ծառայությունն արդեն գործում է www.idram.am կայքում, նաև iOS և Android հարթակներում հասանելի բջջային հավելվածում՝ ԻԴՐԱՄ դրամապանակում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Այս տարի 5-7%-ից պակաս աճ չենք ունենալու». Դավիթ Սարգսյան

Ամբողջ աշխարհում սկսվել է տնտեսական աճի ժամանակաշրջան։ Չկա որևէ տարածաշրջան, որտեղ անկում կամ լճացում է

100-ի կանոնը` մարքեթոլոգների համար. ինչ սկզբունքով են գովազդում զեղչերը

Եթե 25 դոլարանոց շապիկ ենք վաճառում, ապա ավելի լավ է գրել 20 % զեղչ, թե՞ 5 դոլար զեղչ։ Ո՞րն ավելի մեծ ազդեցություն ունի

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը այս շաբաթ

Փետրվարի 19-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.