Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ի՞նչ օգուտ են տալիս արտերկրում ՀՀ ներկայացուցիչները. վարչապետը դժգոհ է

Վերադարձ լուրերի բաժին

17:39 , 31 Օգոստոս 2015

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է արտերկրում ՀՀ առևտրային ներկայացուցչությունների արդյունավետության հարցը։  Հայաստանի և Չինաստանի կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին հարցի քննարկման ժամանակ վարչապետը  հետաքրքրվել է, թե Հայաստանը քանի երկրում ունի առևտրային ներկայացուցչություն: «Եվրամիությունում, ԱՄՆ-ում, Մոսկվայում, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում», – պատասխանել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ինչին հետևել է հաջորդ հարցը՝ իսկ ի՞նչ արդյունք են տալիս այդ ներկայացուցչությունները:

Հովիկ Աբրահամյանը շարունակել է՝ օրինակ բերելով այլ երկրների դեսպաններին, որոնք «մտնում են մեր երկիր և ուզում են ներդրումներ տանեն»:  «Առևտրային ներկայացուցիչները պետք է անպայման ներդրումներ բերեն Հայաստան, պետք է քննարկել հարցը: Մենք տեսնում ենք այլ երկրների դեսպաններն ինչ են անում մեր երկրում»,- դժգոհել է վարչապետը:

Կ. Ճշմարիտյանն արձագանքել է, որ ակտիվ գործում է Մոսկվայում ՀՀ ներկայացուցչությունը, իսկ ԱՄՆ-ում հաստիքը կա, բայց թափուր է: Այս պատասխանը ավելի մեծ տարակուսանքի մեջ է գցել վարչապետին, և նա ասել է, որ եթե եթե ներկայացուցիչ չկա, բայց հաստիքը հաստատված է, ապա ներկայացուցչունը զուր է ֆինանսավորվում: Հ. Աբրահամյանը ֆինանսների նախարարին հանձնարարել է ստուգել ֆինանսավորման խնդիրը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը մեկ ամսվա ընթացքում վերանայել է 100-ից ավելի մոդելների գները

Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը

Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր կողմից 2017 թվականի օգոստոսի 24-ին ընդունված որոշումները:

2018թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ

2018թ.-ին ևս Յունիբանկը շարունակել է ակտիվ տեմպերով աճը և գերակատարել բիզնես-պլանը: Առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է ավելի քան 472 մլն ՀՀ դրամի շահույթ