Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ի՞նչ փուլում է գտնվում կենսաթոշակային ապահովագրության գումարները ՏՏ ոլորտում ներդնելու ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

14:02 , 29 Մարտ 2016

«Աշխատանքային խումբն արդեն ձևավորվել է, կոնցեպտը նույնպես ձևավորվում է, և երեկ նույնիսկ կուտակային ֆոնդերի օպերատորներից մեկը` «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը, հայտարարեց, որ իրենք պատրաստ են IT ոլորտում ինվեստիցիա անել: Այսինքն` գործընթացը կարծես շարժվել է տեղից, և հուսով ենք` շատ շուտով կարձանագրենք հստակ ու կոնկրետ հաջողություններ»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է գտնվում կենսաթոշակային ապահովագրության գումարները ՏՏ ոլորտում ներդնելու ծրագիրը:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ` փետրվարի 28-ին, տեղի էր ունեցել «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը, որի շրջանակում քննարկվել էր վերը նշված ծրագիրը, որոշվել էր առաջիկայում մշակել գործողությունների մանրամասն ու հստակ նախագիծ, բոլոր ուղղություններով սկսել բանակցությունները կառավարության հետ, իրականացնել ֆինանսատնտեսական վերլուծություններ ու հաշվարկներ, սկսել քննարկումները համայնքի մյուս անդամների հետ, որպեսզի 2-3 ամսից պատրաստ լինեն բոլոր ծրագրերը՝ նպատակ դնելով մինչև տարեվերջ ունենալ կոնկրետ արդյունքներ: Մասնավորապես՝ ընկերություններ, որոնք ներգրավված կլինեն օպցիոնների տեղաբաշխման ծրագրում և կազմակերպություն, որը զբաղվում է IT ոլորտում վարկային, ապահովագրական ու սոցիալական ապահովագրության գումարների տեղաբաշխման, ներդրումների և այլ խնդիրներով:

«Այսօր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում կատարվող ներդրումների ծավալը շատ ցածր է, բայց մյուս կողմից՝ ոլորտի զարգացման համար շատ կարևոր է, որ ներդրումային գործընթացն ու հնարավորություններն ավելի մեծանան: Խոսքը վերաբերում է և՛ բիզնես ներդրումներին, և՛ անհատական ներդրումներին, քանի որ մեր ոլորտում հիմնական աշխատակազմը երիտասարդներ են, որոնք ունեն տարբեր խնդիրներ՝ սկսած հիփոթեքային շուկայում ինտեգրվելուց: Նշեմ, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում ֆինանսաշրջանառության մոտ 60 տոկոսն աշխատավարձերն են, որովհետև հիմնական ծախսերը կապված են աշխատողների վարձատրության հետ: Հիմա մեր առաջարկությունն այն է, որ ստեղծվի որևէ պլատֆորմ, որը հնարավորություն կտա կենսաթոշակային ապահովագրության  գումարները, այսինքն՝ տարեկան առնվազն 16.5 մլն դոլար և ավելին ներգրավել ինվեստիցիոն հնարավորության մեջ հենց տեխնոլոգիական ոլորտում, որովհետև դա շատ լուրջ խթան կարող է հանդիսանալ»,- մեզ հետ զրույցում նշել էր պարոն Չոբանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Կառավարության հետ առայժմ այս ուղղությամբ բանակցություններ չեն ընթանում. «Մենք հիմա մշակում ենք ռազմավարությունը, որն իրավական ակտերի, նախագծերի տեսքով պետք է դնենք Կառավարության սեղանին: Հենց այդ ժամանակ էլ կսկսվեն քննարկումները ՀՀ Կառավարության հետ»,- հավելեց նա: 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: