Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ի՞նչ տվեց գործազրկության նպաստի վերացումը

Վերադարձ լուրերի բաժին

19:59 , 04 Փետրվար 2016

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013 թվականի հոկտեմբերին հայտարարեց, որ գործազուրկների համար սահմանված նպաստը խիստ անարդյունավետ է, հատկացված գումարների 94%-ը չի հասել անապահով գործազուրկներին և միայն 6 տոկոսն է հասել շահառուներին: Հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պարզաբանեց, որ նպաստ` որպես այդպիսին, այլևս չի տրվի, բայց կլինի ծախսերի փոխհատուցում։

Պարզ ասած, գործազրկության առանց այն էլ չնչին նպաստը (ամսական 16000 դրամ) արդեն հաջորդ տարի վերացվեց՝ այն հիմնավորմամբ, որ դա կնպաստի զբաղվածության աճին։ Այսինքն՝ զրկվելով ամսական նպաստից՝ գործազուրկն ավելի մեծ եռանդով կփորձի աշխատանք գտնել։ Իսկ խնայված գումարները պետք է ուղղվեին որոշակի ծրագրերի իրականացմանը (մասնագիտական ուսուցում, աշխատատեղերի հարմարեցում և այլն)։

Անցել է արդեն ավելի քան 1.5 տարի։ B4B.am-ը այսօր հետաքրքրվեց ՀՀ ԱՎԾ աշխատակազմի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանից, թե նպաստի վերացումը ինչ օգուտ է տվել և ինչպես է ազդել գործազրկության մակարդակի վրա։ Նա պատասխանեց, որ արդյունքը միանգամից արձանագրել հնարավոր չէ, և նման եզրակացության գալու համար երկար ժամանակ և խոր ուսումնասիրություն է հարկավոր համապատասխան մասնագետների կողմից.

«Գործազրկության նպաստների վերցման մասին որոշումն ընդունվեց, եթե չեմ սխալվում, 2014թ.-ի հուլիս ամսին, և այնպես չէր, որ դա մեկ հարվածով արվեց: Դա շատ երկար ուսումնասիրությունների, քննարկումների արդյունքում ձևավորված մոտեցում էր: Եկեք նկատի ունենանք մի շատ կարևոր բան. այդ նպաստի չափը, իհարկե, փոքրիշատե ուներ իր ազդեցությունն աղքատության մակարդակի նվազման վրա, բայց և այնպես դա արդյունավետ չէր. մեկ շնչի հաշվով, իհարկե, դա փոքր գումար էր, բայց պետական բյուջեի ծախսերի առումով դա այնքան էլ փոքր չէր: Հիմա այդ ծախսն ուղղվեց մասնագիտական վերապատրաստմանը:

Որպեսզի ուսումնասիրվեն արդյունքները, պետք է մշակել համապատասխան ծրագիր, մեթոդաբանություն: Դա, կարծում եմ, այնքան էլ ԱՎԾ-ի խնդիրը չէ, դա համապատասխան մասնագետների կողմից իրականացվող ուսումնասիրություն է ենթադրում: Եվ ինչո՞ւ ոչ, եթե ասում ենք, որ գործազրկության մակարդակը նվազել է, գուցե հենց այդ որոշումն էլ է նպաստել այդ նվազմանը. չէ՞ որ նպատակն էլ հենց դա էր»,- հավելեց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: