Invalid username or password
ՀՀ կառավավարությունը 2018 թվականի համար կանխատեսում է 6.5%, իսկ 2019 թվականի համար՝ 4.9% տնտեսական աճ։ Այս մասին նշվում է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի ուղերձում։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում հավանություն է տվել Բյուջե-2019-ի նախագծին։
Ինչպես նշվում է փաստաթղթում, 2018 թվականին տնտեսության աճի տեմպերը նախորդ տարվա զարգացումների համեմատ կլինեն ավելի դանդաղ, իսկ աճը հիմնականում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության աճերով։ Տնտեսության մյուս ճյուղերը նույնպես դրական նպաստում կունենան տնտեսական աճին:
2018 թվականին 6.5% տնտեսական աճի կանխատեսման համար հիմք են հանդիսացել ներքին տնտեսական զարգացումները (մասնավորապես՝ 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձր աճը, ինչը պայմանավորված է եղել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի աճով), ինչպես նաև արտաքին աշխարհից սպասվող զարգացումները (մասնավորապես՝ հիմնական գործընկեր երկրների և աշխարհի տնտեսական աճի կանխատեսումները և հումքային ապրանքների գների աճը):
2019 թվականին տնտեսական աճը կմոտենա իր ներուժային մակարդակին՝ պայմանավորվելով արդյունաբերության և ծառայությունների աճով:
2019 թվականին կանխատեսվում է 2018 թվականի համեմատ ՀՆԱ-ի 4.9% իրական աճ: Տնտեսական աճի կանխատեսումներում հաշվի են առնվել ներդրումների աճի միտումները, ՀՀ կառավարության կառուցվածքային բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև գործընկեր երկրների տնտեսական աճերի և հումքային ապրանքների գների զարգացման միտումները:
Դիտումներ 2892
Այդ մասին ԱԺ-ում վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
2019 թ. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժաանակահատվածի հետ համեմատած՝ աճը կազմել է 27.2%:
Ըստ մեղադրանքի՝ նա 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: