Invalid username or password
Կառավարությունը հաստատել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը, որոնցով նախատեսվում է խրախուսել ծնելիությունը՝ բնակարանի ձեռք բերման և հիփոթեքի մարման արտոնյալ պայմաններ առաջարկելով։ EconoMood-ը ներկայացրել է ծրագրերի մանրամասները:
Նպատակային ծրագրերը 3-ն են:
Միանվագ դրամական աջակցություն ծրագիր, որով աջակցությունը տրամադրում է մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։ 2020 թ. նախատեսվում է այս ծրագրով աջակցություն տրամադրել 245 շահառուի։
Կանխավճարի ապահովագրության ծրագիր, որով հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին պետական միջոցների հաշվին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար։ 2020 թ. նախատեսվում է այս ծրագրով աջակցություն տրամադրել 540 շահառուի։
Երեխայի ծննդյան աջակցության ծրագիր, որով հիփոթեքային վարկ մարող շահառուից սերված երեխա ծնվելու դեպքում, տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ 2020 թ. նախատեսվում է այս ծրագրով աջակցություն տրամադրել 300 շահառուի։
Վերը նշված բոլոր ծրագրերից շահառուն կարող է օգտվել մեկ անգամ և մեկ բնակարանի շրջանակներում (երրորդ ծրագրից յուրաքանչյուր երեխայի ծնվելու դեպքում մեկ անգամ)։
Ստորրև ներկայացնենք բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերին դիմելու կարգը։
Ներկայում գործում է բնակարանային ապահովության պետական աջակցության 5 ծրագիր, սակայն դրանցով էական արտոնություններ սահմանված չեն երեխա ունեցող ընտանիքների համար և այդ ծրագրերը այդքան էլ հասանելի չեն մարզերում։
Դիտումներ 461
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։