Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ի՞նչ չափով են հայաստանյան ընկերությունները կիրառում մարքեթինգային ինովացիաներ

Վերադարձ լուրերի բաժին

09:32 , 23 Հունվար 2018

Անկախ գործունեության ոլորտից, շուկայից և նույնիսկ մրցակցության առանձնահատկություններից բոլոր ընկերությունների համար մարքեթինգային կարողությունների ձևավորումը և զարգացումը խիստ կարևոր է։

Սակայն մոտ 1500 փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունների շրջանում կատարված հարցման արդյունքները վկայում են, որ Հայաստանում մարքեթինգային որևէ ինովացիա կիրառել են ընկերությունների միայն 5.1%-ը, այնինչ ԵՄ-ում այդ ցուցանիշը միջինում 22.8% է։ Համեմատության համար Չինաստանում այդ ցուցանիշը 25.8% է, Թուրքիայում` 42%, Շվեյցարիայում՝ 52.6%, իսկ Ռուսաստանում՝ ընդամենը 1.4%:

Եթե ավելի մատչելի ներկայացնելու լինենք, պետք է ասել, որ 2012-2015թթ-ի ընթացքում հայաստանյան փոքր, միջին և խոշոր կազմակերպությունների միայն 5.1%-ն է որևէ տեսակի մարքեթինգային նորարարություն կատարել, այսինքն էական փոփոխություն արել ապրանքի դիզայնի և փաթեթավորման, առաջմղման, գնային քաղաքականության կամ վաճառքի կապուղիների մեջ։ Ընդ որում այդ ցուցանիշը էականորեն տատանվել է ինչպես ըստ բիզնեսի չափի, այնպես էլ ըստ գործունեության ոլորտի։

Ավելի մանրամասն կարող եք կարդալ Մոդեքսի հեղինակային բլոգում 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: