Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ի՞նչ կլինի Microsoft-ի կողմից LinkedIn-ը ձեռք բերելուց հետո. Harward Business Review

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

19:10 , 14 Հունիս 2016

Ձեռբերումների գործարքները հիմնականում չեն աշխատում։ Այս մասին գրում է Harward Business Review-ն՝ անդրադառնալով Microsoft-ի կողմից LinkedIn պրոֆեսիոնալ սոցիալական ցանցը 20 մլրդ դոլարով ձեռք բերելու գործարքին։

HBR-ը այս կապակցությամբ հիշեցնում է Ռոջեր Մարտինի հետևյալ միտքը՝ միաձուլումներն ու ձեռքբերումները անշնորհակալ գործ է. դրանց 70-80 տոկոսը լիակատար ձախողմամբ են ավարտվում։

Իսկ հնարավո՞ր է, որ Microsoft-LinkedIn գործարքը դուրս մնա այս տխուր օրինաչափությունից։

Դժվար է ասել, սակայն հարցին պատասխանելու համար Մարտինը առաջարկում է հետևյալ բանաձևը՝ այն ընկերությունները, որոնք կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչ կարող են ստանալ ձեռքբերման արդյունքում, ավելի քիչ են հաջողության հասնում, քան նրանք, ովքեր կենտրոնանում են տալու վրա։

Իսկ ի՞նչ կարող են տալ ձեռքբերողները այն ընկերությանը, որը միացնում են իրենց: Ռոջեր Մարտինը 4 ուղղություն է առանձնացնում։

–  Կապիտալի աճի ավելի մեծ հնարավորություններ,

– Մենեջմենթի ավելի բարձր որակ,

– Արժեքավոր հմտություններ (գիտելիքներ),

– Հզորությունների փոխանակում։

Սրանցից ո՞րն է կիրառելի Microsoft-LinkedIn գործարքի համար։

LinkedIn-ի համար կապիտալն արդեն իսկ հասանելի է, քանի որ այն ամերիկյան հանրային (public) ընկերություն է։ Սակայն, ամենայն հավանակությամբ, Microsoft-ը կկարողանա «համբերատար» կապիտալ ապահովել LinkedIn-ի համար՝ ազատելով նրան շուկայն կարճաժամկետայնությունից։

Իր հայտարարության մեջ  Microsoft-ը նշում է, որ LinkedIn-ը կշարունակի պահպանել իր ուրույն բրենդը, մշակույթն ու անկախությունը։ Այլ խոսքերով, LinkedIn-ը կմնա առանձին ընկերություն, ինչը նշանակում է, որ երկրորդ կետը՝ մենեջմենթի բարելավումը, այս գործարքին չի վերաբերում։

Հմտությունների ու հզորությունների փոխանցումը (փոխանակումը) տեսականորեն հնարավոր է, սակայն հարց է առաջանում՝ ի՞նչ հմտություններ ու հզորություններ։ Այդ ի՞նչն է, որ Microsoft-ում գիտեն ինչպես անել, իսկ LinkedIn-ում՝ ոչ։

Ռոջեր Մարտինը խորհուրդ է տալիս հետևել Microsoft-ի ղեկավարների ելույթներին և համեմատել՝ որքան հաճախ են նրանք խոսում այն մասին, թե ինչպես կարող են բարելավել LinkedIn-ի դիրքերը, և այն մասին, թե ինչպես LinkedIn-ը կարող է բարելավել Microsoft-ին։

Կծաղկի՞ LinkedIn-ը Microsoft-ի օգնությամբ, թե՞ հակառակը։ Ռ. Մարտինը ավելի հավանական է համարում ձախողման տարբերակը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես աշխատանքի չընդունվելը դարձավ մեծագույն հաջողության մեկնակետ. PayPal-ի համահիմնադրի հուշերից

2004 թվականին, երբ ստեղծել ու արդեն վաճառել, էի PayPal-ը, ես հանդիպեցի այն մարդուն, ով ինձ հրավիրել էր հարցազրույցի ու չէր ընդունել Վերին ատյանի դատարան

Հրապարակվել են աշխարհում ավտոմոբիլների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները (photo)

Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը:

Չինացի միլիոնատիրոջ գնած աշխարհի ամենաթանկ վիսկին կեղծ է եղել. BBC

36-ամյա Չեն Վեյը 10 հազար դոլար է վճարել՝ մեկ գավաթ Macallan-ի համար