Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ինչ կլինի, եթե «Լիդիանը» դիմի արբիտրաժային դատարան

Վերադարձ լուրերի բաժին

16:04 , 22 Օգոստոս 2019

Միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրն իրականացնող «Լիդիան» ընկերության կողմից արբիտրաժ դիմելու դեպքում հնարավոր է համարում նվազագույնը կատարած ներդրման չափով պահանջի ներկայացումը, իսկ փոխհատուցման չափը սահմանում է դատարանը՝ դիտարկելով տարբեր գործոններ, այդ թվում, օրինակ, սպասվելիք եկամուտները: Այդ մասին մասնագետը խոսեց «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում: Նա նկատեց, որ վերջին շրջանում ներդրումների մի քանի թիվ է նշվել՝ 500 միլիոն, 700 միլիոն և 2 միլիարդ դոլար: Ամուլսարի ներդրած գումարների մասին, սակայն, հանրությունը կտեղեկացվի, եթե միայն ներդրողը հայց ներկայացնի արբիտրաժային դատարան:

«Պետությունը պետք է ընդունի որոշում, որ ամբողջապես պետք է կարգավորի հանքարդյունաբերական դաշտը, խստացնի օրենսդրությունը և բնականաբար չպետք է ձեռնարկվեն միջոցառումներ, որոնք կարող են ստեղծել այնպիսի իրավիճակ, որ որևէ ներդրող հայտնվել է թիրախային իրավիճակում, և բոլոր գործողությունները կենտրոնացած են մեկ ներկրողի դեմ: Սա վտանգավոր է նրանով, որ ստեղծում է պարարտ հող օտարերկրյա ներդրողների համար՝ բերել արբիտրաժային գործեր Հայաստանի դեմ, ինչն անցանկալի երևույթ է և ներառում է բազում վտանգներ»,-նշեց մասնագետը:

Խոսելով առհասարակ հանքարդյունաբերողի լիցենզիայի չեղարկման ազդեցությունների մասին՝ Պապյանը նկատեց, որ արբիտրաժին հնարավոր է դիմել կորպորատիվ վերակազմավորման, ինչպես նաև ֆիզիկական անձի միջոցով, որը վերջնական տիրապետում է այդ ակտիվներին կամ սեփականատերն է: Անգամ կարող է առաջանալ դիպլոմատիկ պաշտպանության հարց, այսինքն՝ ներդրողները դիմում են իրենց երկրին՝ նշելով, որ պաշտպանության կարիք ունեն:

«Լիդիանի պարագայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կորպորատիվ վերակազմավորումն իրականացվել է, և դրանից հետո ուղարկվել է վեճի առկայության ծանուցումը: Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերության դուստր կազմակերպությունները՝ Lydian UK Corporation Limited-ը եւ Lydian Canada Ventures Corporation-ը, 2019 թ. մարտի 11-ին հայտարարել են Հայաստանի կառավարության հետ վեճերի առկայության մասին և տեղեկացրել են, որ կարող են դիմել միջազգային արբիտրաժ: Սա ամենևին էլ պատահական չէ. եթե վեճի առկայության ծանուցումն ուղարկվեր մինչև կորպորատիվ վերակազմավորումը, արբիտրաժային դատարանն ընդհանրապես կհրաժարվեր ընդունել իր իրավասությունը և գործը ի սկզբանե պարտված կլինեին»,-ընդգծեց Պապյանը:

Ընդհանրապես արբիտրաժ դիմելու դեպքում ներդրողը կարող է պնդել, որ իր նկատմամբ կիրառվել են խտրական գործողություններ, կարող են լինել դիսկրիմինացիայի, անուղղակի էքսպրոպրիացիայի (ունեզրկման), արդար, անաչառ վերաբերմունք չցուցաբերելու, ներդրումների ֆիզիկական պաշտպանվածության հարցեր, որոնք կարող են զգալի վնասներ պատճառել Հայաստանի դիրքերին, եթե ներդրողն ի վիճակի լինի հաղթել:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: