Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ի՞նչ է փոփոխվել պետական գնումների կարգավորումներում

Վերադարձ լուրերի բաժին

11:02 , 22 Հունիս 2020

Հունիսի 6-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության թիվ 778-Ն որոշումը։ Կառավարության որոշումը ենթադրում է փոփոխություններ գնումների գործընթացի կազմակերպման առկա դրույթներում։ Փոփոխությունների փաթեթը պայմանականորեն կարող ենք դասակարգել ըստ ընդհանրական փոփոխությունների և փոփոխությունների, որոնք վերաբերում են շինարարական ծրագրերի իրականացման համար սահմանված նախագծային փաստաթղթերի մշակման և տեխնիկական հսկողության, ինչպես նաև խորհրդատվական ծառայություններին։

Փոփոխությունները կատարվել են՝ հաշվի առնելով մասնակից ընկերությունների կողմից մատնանշված օրենսդրական խոչընդոտները, որոնց չեզոքացումը թույլ կտա բարելավել պետական գնումների ոլորտը՝ նպաստելով գնումների գործընթացում ներգրավված ընկերությունների թվի աճին, ինչպես նաև փոփոխությունների միջոցով վեր են հանվել հիմնականում շինարարական ծրագրերին առնչվող խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։ Փոփոխությունների փաթեթով էլ ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում մասնակիցների համար, իսկ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պետական գնումները կազմակերպությունների համար դիտվում են որպես նոր և համեմատաբար կայուն շուկա։ Այսպիսով, North Mind Consulting ընկերությունն առանձնացրել է հիմնական փոփոխությունները, որոնք ներկայացված են ստորև․

Ընդհանուր փոփոխություններ

✅Այսուհետ մասնակիցը գնային առաջարկը կներկայացնի ոչ թե առանձին ինքնարժեք, շահույթ և ավելացված արժեքի հարկ բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով, այլ արժեք (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը) և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Նշենք, որ նախկին հաշվարկի ձևը մասնակիցների համար առաջ էր բերում մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ գների նվազեցման շուրջ տարվող միաժամանակյա բանակցությունների ընթացքում մասնակցին հնարավորություն չէր տրվում ինքնարժեքից ցածր գնային առաջարկ ներկայացնել, սակայն մասնակիցների կողմից ինքնարժեքի և շահույթի բաշխումը ֆիկտիվ և անվերահսկելի բնույթ էր կրում, ինչի հետևանքով տեղի են ունեցել մի շարք բողոքարկումներ։ Ընդ որում՝ գնումների հետ կապված բողոքներ քննող անձը, հղում կատարելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ կետին, այն է՝ առաջարկվող գինը, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արժեքից բացի, ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը և չի կարող պակաս լինել դրանց ինքնարժեքից, մերժում էր այն բողոքներն, ըստ որի կարելի է ինքնարժեքից ցածր գնային առաջարկ ներկայացնել բանակցությունների ժամանակ։ Օրենքի կետը ոչ միանշանակ է այս հարցին պատասխանում, քանի որ հստակ նշում չկա բանակցությունների մասով, իսկ բանակցությունների անցկացման տրամաբանության հիմքում հենց գների իջեցումն ու դրա հիման վրա ընտրված մասնակից հայտարարելը։ Նաև ինքնարժեքի և շահույթի առանձին արտացոլումը մասնակիցների կողմից դիտվում էր որպես առևտրային գաղտնիքի բացահայտում։
Նոր փոփոխությունների շնորհիվ մասնակիցը նմանօրինակ խնդիրների առջև այլևս չի կանգնի։

✅Օրենսդրական նոր փոփոխություններով կարգավորվում է նաև որակավորման ապահովման հետվերադարձի գործընթացը։ Փոփոխությամբ սահմանվում է՝ երբ պայմանագրի կատարումը փուլային է, և յուրաքանչյուր փուլի կատարումն ուղղակիորեն փոխկապակցված չէ պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան ստացվելիք վերջնարդյունքի հետ, յուրաքանչյուր փուլի արդյունքը պատվիրատուի կողմից ընդունվելուց հետո ապահովման գումարը նվազեցվում է այդ գումարի չափով։ Նախկին կարգավորմամբ որակավորման ապահովումը վերադարձվում է պայմանագրի կատարման արդյունքը պատվիրատուի կողմից ամբողջական ընդունվելուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Սրա թերությունը կայանում է նրանում, որ բանկային երաշխիքի ձևով որակավորման ապահովումը ներկայացնելը մեծ բեռ է հանդիսանում մասնակիցների համար, իսկ ապահովումները հիմնականում տրամադրվում են վարկավորման սկզբունքով և պայմանագրի փուլային կատարման դեպքում մինչև ամբողջ արդյունքի ընդունումն ամբողջ ծավալով ապահովման պարտավորությունների ստանձնումը տրամաբանական չէ։

Փոփոխություններ` կապված շինարարական ծրագրերի իրականացման համար սահմանված նախագծային փաստաթղթերի մշակման և տեխնիկական հսկողության, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների հետ
Օրենսդրական փոփոխությունների փաթեթով կանոնակարգվել են շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման և տեխնիկական հսկողության ծառայությունների, ինչպես նաև խորհրդատվական ծառայությունների դրույթները։ Այսպիսով․

✅Նախորդ օրենսդրական կարգավորմամբ շինարարական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների (ծառայությունների) գնումը համարվում է խորհրդատվական ծառայություն։ Նոր կարգավորմամբ խորհրդատվական ծառայություններ են համարվում նաև տեխնիկական հսկողության ծառայությունները։

✅Պատասխանատու ստորաբաժանման կողմից կազմված և հաստատված գնման հայտում պետք է արտացոլվեն նաև խորհրդատվական ծառայությունների հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, ինչպես նաև մասնակցի կողմից հայտով ներկայացվելիք փաստաթղթերը: Փոփոխությամբ սահմանվում է նաև, որ շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման և (կամ) տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքում գնային պայմանի համար սահմանվող չափանիշը չի կարող պակաս լինել քսան և ավել երեսուն միավորից։

✅Շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնման դեպքերում որակավորման ապահովման չափը հավասար է ընտրված մասնակցի գնային առաջարկի չափին, իսկ գնային առաջարկը գնման հայտով սահմանված ծառայության ձեռքբերման նախահաշվային արժեքից, որը հրապարակվում է հրավերով, պակաս լինելու դեպքում՝ նախահաշվային արժեքին: Ընդ որում՝ նոր կարգավորմամբ շինարարական ծրագրերի կատարման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումների դեպքում, անկախ այն հանգամանքից, թե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ծառայության գինը չի գերազանցում կամ գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը, որակավորման ապահովումը ներկայացվում է միայն բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով։

✅Նոր փոփոխություններով նաև կանոնակարգվում է խորհրդատվական ծառայությունների դեպքում գնահատականների հավասարության կամ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա իրականացվող ընթացակարգի պայմաններում մասնակիցների հետ վարվող միաժամանակյա բանակցությունների գործընթացը։
EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: