Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ի՞նչ է վերականգնվող էներգիան և ինչ առավելություններ ունի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:10 , 16 Ապրիլ 2019

Որո՞նք են վերականգնվող էներգետիկայի առավելությունները կամ ինչո՞ւ անցնել վերականգնվող էներգիային, այդ թվում՝ արևային էներգետիկային։ Որքա՞ն ածխաթթու գազ է առաջանում 10լ բենզինի այրումից և որքա՞ն ածխաթթու գազ չի արտազատվի յուրաքանչյուր արևային ջրատաքացուցչի տեղադրմամբ։ Եթե ցանկանում եք ստանալ այս և շատ այլ հարցերի պատասխանները, դիտեք «Շտիգեն Քիդս» կրթական ծրագրի առաջին դաս-տեսահոլովակը։

Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի առաջատար Shtigen ընկերության «Շտիգեն Քիդս» կրթական ծրագրի շրջանակում մշակված և իրականացված դասընթացը բաղկացած է 6 դինամիկ ու ինտերակտիվ առցանց (օնլայն) դաս-տեսահոլովակներից՝ «Վերականգնվող էներգետիկայի ներածություն», «Էներգաարդյունավետություն», «Էլեկտրականության հիմունքներ», «Արևային էլեկտրաէներգիա», «Արևային ջերմային էներգիա» և «Ջերմային պոմպեր», և գիտելիքները ստուգող ավարտական առցանց թեստից http://bit.ly/2Ru6mGS ։

«Շտիգեն Քիդս» կուրսի առցանց տարբերակը նախատեսված է Հայատանի և Արցախի բոլոր, այդ թվում՝ հեռավոր համայնքների, ինչպես նաև Սփյուռքում ապրող 12-16 տարեկան երեխաների և հետաքրքրաշարժ մեծահասակների համար։ Նպատակն է վերականգնվող էներգիայի աղբյուրների վերաբերյալ գիտելիքները առավել ինտերակտիվ ու հետաքրքրաշաժ ոճով հասանելի դարձնել երիտասարդ սերնդին՝ նպաստելով էներգետիկայի ամենաարդյունավետ ճյուղի սահուն ներդրմանը երկրում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 4.25%

Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%: