Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ի՞նչ է պարզելու Deloitte & Touche-ն

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

18:37 , 16 Սեպտեմբեր 2015

Ինչպես տեղեկացրել էինք, Deloitte Touche ընկերությունը սկսել է խորհրդատվություն է իրականացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Նախորդ երկուշաբթի  տեղի են ունեցել հանդիպումներ ՀԾԿՀ-ի մասնագետների, կարգավորող ընկերությունների հետ: Ինձ մոտ է պայմանագիրը, ըստ որի նրանք հստակորեն աշխատում են:

Թեմային այսօր անդրադարձ է եղել ՀՀ Ազգային Ժողովի նիստում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Պատասխանելով պատգամավորների հարցին՝ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարներ Վաչե Գաբրիելյանը հայտարարել է, Deloitte & Touche ընկերության կողմից խորհրդատվությունը հարցերի ավելի լայն շրջանակի կպատասխանի:

Այսինքն՝ հանրությունը կստանա ոչ միայն այն հարցերի պատասխանը,  թե հանձնաժողովի կայացրած որոշումը տվյալ պահին առկա տեղեկատվությամբ ճի՞շտ էր, թե՞ ոչ, և ի՞նչ կլինի այդ որոշման հետևանքը, այլև շատ ուրիշ հարցերի։ Օրինակ՝ հնարավո՞ր է ճանապարհ գտնել օպտիմալացնելու և նվազեցնելու սակագները և բարելավել ռազմավարությունը։

Ըստ Վաչե Գաբրիելյանի՝ այդ հարցերի պատասխանը կտրվի խորհրդատվության երկրորդ և երրորդ փուլերում։ Իսկ պայմանագիրը զետեղված է ՀԾԿՀ կայքում, որին ցանկության դեպքում կարելի է ծանոթանալ։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։