Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ի՞նչ է նշանակում ամերիկյան նավթի բացասական գինը

Վերադարձ լուրերի բաժին

13:14 , 21 Ապրիլ 2020

WTI տեսակի նավթի վաճառքի պատմության ընթացքում առաջին անգամ Նյութ Յորքի ապրանքային շուկայում (NYMEX) արձանագրվել է բացասական գին: Չնայած այս պահին խոսքը միայն մեկ պայմանագրի մասին է, որի իրականացման ժամկետը լրանալու է երեքշաբթի՝ երեկոյան, մասնագետների կարծիքով՝ այդ անկումը կարող է «բարոյական ազդեցություն» ունենալ Brent տեսակի նավթի գնի վրա, իսկ այն համարվում է ռուսական Urals տեսակի նավթի չափանիշային կարգ:

Ի՞նչ է կատարվել: Երեքշաբթի՝ ապրիլի 21-ին, WTI տեսակի նավթի մատակարարման ֆյուչերսների գինն անկում ապրեց մինչև – 40 դոլար՝ մեկ բարելի համար: Բացասական այդ գինն առնչվում է միայն մեկ պայմանագրին: Հունիսի ֆյուչերսների գինը սահմանվել է 20,4 դոլար՝ մեկ բարելի համար: Brent-ն էժանացել է 9%-ով՝ մինչև $25,6:

Ինչո՞ւ է դա կարևոր: Առաջին անգամ պատմության մեջ նավթի «հաշվարկային գինը» հասել է զրոյի: Դա լիովին նոր իրավիճակ է: Այդ պահից սկսած՝ նավթային ֆյուչերսները, ինչպես նաև որոշ երկրների տոկոսադրույքներն անցան բացասական գոտի: Դա վկայում է բազմաթիվ երկրների, առաջին հերթին՝ նավթ սպառողների, տնտեսությունների թուլության մասին: «Կորոնավիրուսի համավարակը կրճատել է հումքի պահանջարկը, նավթապահեստներն աշխատում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ»,- նշել է The Global CIO Office կազմակերպության ներդրումների տնօրեն Ռայներ Միխայել Պրայսը: Նավթի մատակարարների համար հավելյալ գլխացավանք է առաջացրել նաև շատ երկրներում արձանագրված տաք ձմեռը, որը հավելյալ կրճատել է հումքի պահանջարկը:

Ինչպե՞ս է դա հնարավոր: WTI տեսակի գնի ռեկորդային անկումն ունի տեխնիկական բնույթ՝ ֆյուչերսների մեխանիզմի և նավթի գերառաջարկի պայմաններում պահեստարանների բացակայության պատճառով: Այդ մասին ասել է թրեյդեր Էլբեկ Գալիմովը: Նավթային թրեյդերների խոսքով՝ այդ ֆյուչերսների առանձնահատկությունն այն է, որ եթե թրեյդերները չեն հասցնում փակել ընթացիկ պայմանագիրը, ապա նրանց սպառնում է նավթի ֆիզիկական մատակարարման վտանգը: Որպես կանոն՝ հումքը տեղափոխվում է Ամերիկայի Օկլահոմա նահանգում գտնվող Քուշինգ տերմինալ: Սակայն այդ պահեստը տնտեսական անկման և կորոնավիրուսի հետևանքով առաջացած պահանջարկի անկման պայմաններում արագորեն լցվում է: Այդ գլխացավանքից ազատվելու համար ֆինանսական թրեյդերներն ամբողջ ուժով փորձում են մինչև երեքշաբթի օրվա սակարկումների ավարտը, երբ փակվում են մայիսյան ֆյուչերսները, վաճառել իրենց նավթը: Ուստի, նրանք սկսում են գցել գինը:
Ստեղծված իրավիճակն իրականում ունի տեղային բնույթ և ժամանակավոր է: Բացասական գնի առաջացման պատճառը հիմնականում կապված է Քուշինգի պահեստարանի կարողությունների հետ, որը հնարավորություն չի ունենում ավելի շատ նավթ ընդունել:

Ի՞նչ ակնկալել Urals-ի դեպքում: Պրայսը նշել է.«Ֆիզիկական շուկայի վիճակը շատ բարդ է: Նավթի պահանջարկը շատ ավելի մեծ անկում ապրեց, քան այն քանակը, որը OPEC+-ի երկրները պայմանավորվել էին դուրս բերել շուկայից: Այդ պատճառով չենք կարող բացառել, որ Brent և Urals տեսակի նավթի գինը ժամանակավոր կնվազի 10 դոլարից էլ ցածր»: Սակայն Ֆորբսի փորձագետները մի քանի հանգամանք են նշում: Նախ, նավթի որակը տարբեր տարածաշրջանային շուկաներում տարբեր է: Երկրորդը՝ Brent տեսակը դեռևս բարձր պահանջարկ ունի Եվրոպայում, և այնտեղի պահեստարաններում ու տանկերներում դեռևս տեղ կա: «Այնտեղ ոչ ոք զրոյական գնով այդ տեսակի նավթը չի վաճառի»,- նշել են նրանք:

Forbes

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: