Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ի՞նչ է արվել այս երկու ամսվա ընթացքում, ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել, ի՞նչ խնդիր ենք լուծել». Կարեն Կարապետյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

18:36 , 29 Նոյեմբեր 2016

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության զեկուցել է, որ անցած ամիսների ընթացքում ստեղծվել է գործարար միջավայրի հետ երկխոսության ինստիտուցիոնալ հարթակ, մասնավորապես, զբոսաշրջության, արդյունաբերության, արտահանման, ներդրումային, ինչպես նաև ադամանդագործության և ոսկեգործության ոլորտների շուրջ:

Ստեղծվել է նաև ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ, որի շրջանակում արդեն ստացվել է 6 ներդրումային ծրագիր: Անցկացվել են նաև միջազգային ֆորումներ և ցուցահանդեսներ, որոնց արդյունքում առաջիկայում կստորագրվեն բիզնես համագործակցության 45 պայմանագրեր: Բացի այդ, «Մետրո գրուպ» միջազգային ցանցի ղեկավարների Հայաստան այցի արդյունքում ձեռք են բերվել մի շարք խոշոր պայմանավորվածություններ:

«Մեզ բոլորիս արդյունք է պետք»,- նշել է վարչապետը և հետաքրքրվել. «Ի՞նչ է արվել այս երկու ամսվա ընթացքում, ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել, ի՞նչ խնդիր ենք լուծել»:

Սուրեն Կարայանը նշել է, որ «Ալռոսա» ընկերության հետ բանակցությունների արդյունքում զգալիորեն ակտիվացել է ադամանդագործության ոլորտը, հնարավոր է դարձել ավելի որակյալ և մատչելի հումք ձեռք բերել: Եվս մի քանի կազմակերպությունների ցուցաբերվել է օժանդակություն, որպեսզի առանց խնդիրների մուտք գործեն ԵԱՏՄ շուկա, բացի այդ մշակվել են ազգային կանոնակարգերը, որոնք կհաստատվեն ԵԱՏՄ երկրներում: Միաժամանակ, տեղեկացվել է, որ արդեն իսկ հավաքագրվել է 20 ներդրումային ծրագրերի փաթեթ, որն ուղղված է զբոսաշրջային վայրերն ավելի գրավիչ դարձնելուն:

Պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել ռազմարդյունաբերության ոլորտում. վարչապետ

Առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները և ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները:

Աշխատանքի վարձատրությունը պետական մարմիններում՝ ներառյալ պարգևավճարները

Պարզաբանում է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը: