Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ի՞նչ է արել Լիդիանը Ջերմուկում և Ջերմուկի համար (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

19:03 , 10 Հուլիս 2018

Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող Լիդիան Արմենիա ընկերությունը հակիրճ զեկույց է հրապարակել Ջերմուկում իրականացված ծրագրերի մասին։

* * *

Անցյալ շաբաթ Ջերմուկում վարչապետի ներկայությամբ մի քանի ակտիվիստ պնդեցին, թե Լիդիանը երբեք Ջերմուկում հանրային քննարկում չի կազմակերպել, և Ջերմուկը ազդակիր համայնք չի ճանաչել:
Նախ՝ ազդակիր համայնքների շրջանակը որոշվում է ըստ օրենքի՝ պայմանավորված ծրագրի զբաղեցրած տարածքով, և դա որոշում է ոչ թե ընկերությունը, այլ Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը:

Ու, թեև օրենքը Լիդիանին որևէ կերպ չէր պարտավորեցնում Ջերմուկում լսումներ անել, ընկերությունը, հետևելով միջազգային չափանիշներին, Ջերմուկում անցկացրել է Բնապահպանական և սոցիալական ազդեցության վերաբերյալ երկու հանրային քննարկում՝ այդ մասին հայտարարելով ընկերության կայքում, մամուլում և առձեռն հրավեր հանձնելով մոտ 700 ջերմուկցիների: Բոլոր ցանկացողները հնարավորություն են ունեցել մասնակցելու: Ավելին՝ այն ջերմուկցի ակտիվիստերը, ովքեր չեն կարողացել մասնակցել Ջերմուկում քննարկումներին, հատուկ հրավիրվել են մասնակցելու Երևանյան քննարկմանը: Տես՝ կից տեսանյութը:

Ոմանք պնդում են, թե Ջերմուկ քաղաքը Ամուլսարի ծրագրից որևէ օգուտ չի ստացել: 

Լիդիանն ունի բազմաթիվ գիտական հետազոտությունների վրա հիմնված և միջազգային աուդիտներով հաստատված վստահություն, որ Ջերմուկի վրա Ամուլսարի ծրագրից որևէ բնապահպանական ազդեցություն չի լինի: Ինչ վերաբերում է տնտեսական օգուտներին, ներկայացնում ենք որոշ տվյալներ և դատողությունները թողնում ընթերցողին:

Ջերմուկ և Կեչուտ համայնքեր 
Լիդիանի կողմից իրականացված Սոցիալական զարգացման ծրագրեր՝ մինչ օրս, մոտ՝ 340 մլն ՀՀ դրամ

– Ենթակառուցվածքներ – շինարարություն, վերանորոգում՝ 214 մլն ՀՀ դրամ

– Մանկապարտեզների, դպրոցների հիմնանորոգում և բարեկարգում Ջերմուկում (2012-2015թթ.)

– Երաժշտական և արվեստի դպրոցների տարածքների ասֆալտապատում, Ջերմուկ, Կեչուտ, (2013 և 2016թթ. )

– Սպորտային և մանկական խաղահրապարակների կառուցում Ջերմուկում և Կեչուտում (2014թ.)

– Ջերմուկի հրշեջ կայանի վերանորոգում, (2015թ.)

– Ճանապարհային երթևեկության նշանների և լույսերի տեղադրում Ջերմուկում, (2017թ.)

– Ձյան մաքրման երկու սարքավորման տրամադրում Ջերմուկի քաղաքապետարանին, (2014թ.)

– Կեչուտի խմելու ջրի ցանցի վերանորոգում, (2016թ.)

Տուրիզմի աջակցության ծրագրեր՝ 62 մլն ՀՀ դրամ

– Ջերմուկի շախմատային մրցաշարերի հովանավորություն (2011-2018 թթ.)

– Ջերմուկի դահուկային ենթակառուցվածքի և հետագա պոտենցիալի ուսումնասիրություն, (2013թ․)

– Հյուրընկալության և տուրիզմին ուղղված դասընթացներ (2017-18թթ.)

Կրթական ծրագրեր՝  29 մլն ՀՀ դրամ

– Վիկի-մեդիա ամառային և Արմաթ ինժեներական լաբորատորիաներ ճամբարներ (2016- 2017թթ.)

– Մանկական երգչախումբ (2014-2018թթ.)

– Հմտությունների ուսուցման դասընթացներ, հետագա զարգացման և բիզնես մոդելի հիմնում, Ջերմուկ, Կեչուտ, (2015-2017 թթ.)

– Աջակցություն Ջերմուկի սպորտ-դպրոցին, (2017թ.)

Այլ ծրագրեր

– Շտապ օգնության մեքենա՝ Ջերմուկի հիվանդանոցին, բժիշկների վերապատրաստում, (2011, 2013թթ.)

– Հանրային առողջության իրազեկում և կրթական ծրագրերի իրականացում, (2017թ.)

– Ճանապարհային անվտանգության իրազեկում և դպրոցական պարագաների տրամադրում, Ջերմուկ, Կեչուտ, (2016-17թթ.)

– Աջակցություն փոքր բիզնեսի ծրագրերին

– Ջերմուկի մի շարք բնակիչներին ֆինանսական աջակցության տրամադրում՝ բժշկական ծառայություններից օգտվելու համար, (2013-2018թթ.):
Այս ծրագրերն իրականացվել են Ջերմուկ և Կեչուտ համայնքների բնակիչների՝  համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների, ուսումնական և բուժհաստատությունների, հյուրանոցների ու առողջարանների և անհատների հայտերի հիման վրա` նրանց հետ համատեղ քննարկումների, բազմաթիվ հանդիպումների արդյունքում: Ավելորդ է ասել, որ հնարավոր չէր տարիների ընթացքում իրականացնել նման լայնավածավալ աշխատանքներ՝ առանց համայնքի լայն ներգրավվածության:

Ի լրումն՝

2008-2017թթ. Ջերմուկ/Գնդեվազ համայնքներին հողի վարձակալության համար Լիդիանը փոխանցել է 852,828 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 319,000 ԱՄՆ դոլարը՝ միայն 2017թ. ՋերմուկինԱշխատատեղեր – ս.թ. հունվարից մինչև մայիս, մոտ 250 ջերմուկցի է աշխատել Ամուլսարի Ծրագրում` Լիդիանում և կապալառուների մոտ: 2016-2018թթ միայն աշխատավարձի տեսքով Լիդիանը Ջերմուկի բնակիչներին փոխանցել է 155 միլիոն դրամ: Սա չի ներառում կապալառու կազմակերպությունների կողմից վճարված աշխատավարձերի գումարը:

Գնումներ տեղից – Միայն Լիդիանի կապալառուների կողմից 2017թ. մարտ – մայիս ամիսներին ավելի քան 2.1 միլիոն դոլարին համարժեք գնում է կատարվել, մասնավորապես՝ վառելիք, սնունդ, կացարան/հյուրանոց, վարձով տներ, օֆիսներ, և տրանսպորտ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.