Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ի՞նչպես է չափվում IQ-ն, և իրականում ինչ է ցույց տալիս IQ թեստի արդյունքը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 27 Սեպտեմբեր 2017

Այսինչը բարձր «այ քյու» ունի։ Այս արտահայտությունն այսօր սովորական է հնչում, սակայն 10, առավելևս՝ 15-20 տարի առաջ Հայաստանում քչերն էին լսել այդ բառակապակցությունը։

Ի՞նչ է IQ-ն։ Շատերը կարծում են, որ դա գործակից է, որը ցույց է տալիս մարդու մտավոր ունակությունների մակարդակը։ Ի վերջո, հապավումը հենց այդ իմաստն ունի՝ IQ — intelligence quotient (ինտելեկտի գործակից):

Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ։

Սկսենք սկզբից՝ ինչպես է առաջացել IQ-ն։

20-րդ դարի սկզբին Ֆրանսիայի կառավարությունը հանձնարարեց հոգեբան Ալֆրեդ Բինեին թեստեր մշակել՝ երեխաների մտավոր ունակությունները գնահատելու համար։ Բինեն թեստ մշակեց, որն այսօր հայտնի է որպես IQ թեստ։

IQ թեստը արագ տարածվեց ոչ միայն Ֆրանսիայում, այլ հատկապես ԱՄՆ-ում։ 1987 թվականին ԱՄՆ զինված ուժերը սկսեցին IQ թեստեր կիրառել՝ զինվորներին դասակարգելու համար։ Նման քննություն անցան մոտ 2 մլն հոգի։

Հետո IQ թեստեր սկսեցին օգտագործել բուհերն ու մասնավոր ընկերությունները՝ դիմորդների և պոտենցիալ աշխատողների ունակությունները ստուգելու համար։

Ինչ IQ ունեն մարդիկ

IQ թեստերը բաժանվում են 3 խմբի՝ մինչև 12 տարեկան երեխաների համար, 12 տարեկանից բարձր երեխաների համ և մեծահասակների համար։

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքները մասնագետներին թույլ են տվել անել հետևյալ ընդհանրացումները.

Մարդկանց 50%-ի IQ-ն 90-ից 110-ի սահմաններում է։ 25%-ը ունեն 110-ից բարձր, ևս 25%-ը՝ 90-ից ցածր IQ:

Թեստերի ամենահաճախ հանդիպող արդյունքը 100-ն է։

110-ից բարձր IQ ունեցողների 25%-ը ավելի մանրամասն այս կառուցվածքն ունի.

Մարդկանց 14.5%-ը ունեն 110-120 IQ,

7%-ը՝ 120-130 IQ,

3%-ը՝ 130-140 IQ,

0.5%-ը՝ 140-ից բարձր IQ:

70-ից ցածր IQ-ն վկայում է մտավոր հետամնացության մասին։

IQ-ն իրականում ինտելեկտը չի չափում

IQ թեստերի լրացման համար տրվում է սահմանափակ ժամանակ։ Այսինքն, IQ-ի մակարդակն իրականում խոսում է մտածողության արագության, և ոչ թե մտածելու ունակության կամ ինքնատիպ մտածողության մասին։

IQ թեստը հաջող լրացնելու համար պետք է կարողանալ կենտրոնացնել ուշադրությունը, առանձնացնել կարևորը և վերանալ երկրորդական բաներից։ Կարևոր դեր են խաղում հիշողությունը, բառապաշարը, երևակայությունը, օբյեկտները մտովի տեղաշարժելու ունակությունը, տրամաբանական գործողությունները և այլն։

Եթե այս ցանկը համեմատենք «ինտելեկտ» բառի սահմանումների հետ, կտեսնենք, որ դրանք այնքան էլ չեն համընկնում։

Ստացվում է, որ այն, ինչը չափում է IQ տեսքը, իրականում այնքան էլ ինտելեկտը չէ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վրաստանում փոքր բիզնեսի շրջհարկը 5%-ից կդառնա 1%

Վրաստանում փոքր ձեռնարկատերերի համար կսահմանվի նոր՝ թեթևացված հարկային ռեժիմ։

Զգուշացեք՝ WhatsApp-ով նոր խաբեություն է տարածվում

WhatsApp-ով տարածվում է հղում իբր Ադիդասի կայքից՝ անվճար մարզակոշիկներ ստանալու համար։

Հարավային Կորեայում դատարանը կալանքից ազատել է Samsung Electronics-ի ղեկավարին. KBS

Հարավային Կորեայի Վերաքննիչ դատարանը մեկամյա ազատազրկումից հետո բանտից ազատել է Samsung ընկերությունների խմբի փոխնախագահ Լի Չժե Յոնին: