Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ժողովրդից գողացողը պետք է խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

15:30 , 21 Փետրվար 2019

Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ: Այդ մասին b4b.am-ի տեղեկության համաձայն՝ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանին տրվող վարկային, դրամաշնորհային միջոցների արդյունավետ ծախսմանը:

«Հերթական անգամ քննարկում ենք խոշոր դրամաշնորհ ստանալու վերաբերյալ նախագիծը: Մենք այսպիսի դրամաշնորհներ այս ընթացքում կրկին ստացել ենք և առաջիկայում կրկին կստանանք: Երբ գումարում ենք այս դրամաշնորհների գումարները՝ մենք, ըստ էության, աստղաբաշխական թվեր ենք ստանում: Եթե մենք ապահովենք այս գումարների էֆեկտիվ ծախսումը՝ չի կարող դա արդյունք ուղղակի չունենալ, չի կարող Հայաստանի քաղաքացին այս գումարների ծախսման արդյունքում իր վրա կոնկրետ փոփոխություն չզգալ: Հետևաբար, խնդիրը շատ պարզ է, մենք պետք է 100-տոկոսանոց երաշխիքներ ստեղծենք, որ ընդհանրապես պետական, վարկային, դրամաշնորհային միջոցները ծախսվեն նպատակային»,- ասեկ է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ եթե մարդու կյանքում բան չի փոխվում՝ դա նշանակում է, որ ինչ- որ մի տեղ ինչ- որ մեկը ինչ-որ մի բան գողանում է: «Ուրիշ տարբերակ պարզապես չկա: Չեն կարող ամբողջական ոլորտներ տասնյակ միլիոնավոր դոլարներ մտնել, և ուղղակի ոչինչ չփոխվի, ամեն ինչ մնա նույնը և նույնիսկ վատանա: Կառավարության ներկայացուցիչներին ուզում եմ ասել հետևյալը. ոչ մի վայրկյան չպետք է զգոնությունը թուլանա կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի վերաբերյալ, ոչ մի վայրկյան: Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, և այն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ՝ դրա ամենաուղիղ ապացույցն է: Բայց եթե կա այդ երևույթը՝ նշանակում է, որ մենք ոչ թե պետք է ամիսը 1-2 այդպիսի հարցով ձերբակալություն ունենանք, այլ 10, 20 և ավելի: Ինձ չի հետաքրքրում ընդհանրապես՝ այդ մարդը գործող պաշտոնյա է, նախկին պաշտոնյա է, որ կուսակցության ներկայացուցիչն է, իմ ընտանիքի անդամ է, հարևանի ընտանիքի անդամ է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պետք է այս հարցի վրա բոլորն առանձնահատուկ ուշադրություն դարձնեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։