Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ժամկետանց վարկերի ծավալը փետրվարին կտրուկ աճել է

Վերադարձ լուրերի բաժին

13:50 , 01 Ապրիլ 2016

ՀՀ բանկային համակարգի ժամկետանց վարկերը 2016 թվականի փետրվարին կտրուկ աճել են և հասել ռեկորդային ցուցանիշի՝ 45.3 մլրդ դրամի։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ ամսվա՝ հունվարի համեմատ ժամկետանց վարկերի ծավալն աճել է շուրջ 5.4 մլրդ դրամով կամ 13.4%-ով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ 7.8 մլրդ դրամով կամ 20.8%-ով։

Փետրվարի վերջի դրությամբ՝ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը բանկերի տրամադրած ընդհանուր վարկերի մեջ հասել է 2.13%-ի։ Բանկերի երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը 5.35% է։

ZHAMK1

Ժամկետանց վարկերի կշռի դինամիկան վերջին 1 տարվա կտրվածքով բավականին ուշագրավ է։

Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում, տարվա սկզբից ժամկետանց վարկերի կշիռը կայուն կերպով աճել է՝ 1.7%-ից հասնելով 2.18%-ի։ Սակայն հոկտեմբերին գրանցվել է ժամկետանց վարկերի ծավալի կտրուկ նվազում։ Սեպտեմբերի համեմատ դրանք նվազել են 12.4 մլրդ դրամով կամ 28%-ով, ինչի արդյունքում տեսակարար կշիռը իջել է մինչև 1.56%:

Թե ինչով  է պայմանավորված ժամկետանց վարկերի շեշտակի նվազումը հոկտեմբերին, դժվար է ասել։ Ամեն դեպքում, նոյեմբերից սկսած տխուր օրինաչափությունը շարունակվել է և հետագա 4 ամիսներին ժամկետանց վարկերը կայուն կերպով աճել են։

 

ZHAMK2

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)

Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք:

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները՝ ըստ վարչական շրջանների (գծապատկեր, աղյուսակ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական (ընթացիկ) արդյունքները՝ 475 տեղամասերի հաշվարկով։