Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ժամը 12:00-ից երկկողմանի կրակը դադարեցվել է. ԼՂՀ ՊԲ-ն «Հետքի» հետ զրույցում հաստատել է լուրը

Վերադարձ լուրերի բաժին

15:00 , 05 Ապրիլ 2016

Այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում:

ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Հետքի» հետ զրույցում հաստատել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշեց, որ այսօր այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է տեղի ունենում:

Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ