Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ժամանակն է, որ Հայաստանը նոր Մետաքսի ճանապարհի մաս կազմի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

20:06 , 04 Ապրիլ 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Շեն Յուեյուեի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը և Չինաստանը հնագույն պետություններ են, որոնց միջև համագործակցությունը դարերի պատմություն ունի և գալիս է դեռ Մետաքսի ճանապարհի գոյության ժամանակներից: Նա կարևորել է արդեն 21-րդ դարում այդ համագործակցության զարգացումը Չինաստանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում: «Ժամանակն է, որ Հայաստանը նոր Մետաքսի ճանապարհի մաս կազմի»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեն կարևորել է Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ խոսելով առկա համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտության մասին:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի ու Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման, երկկողմ կապերի ամրապնդման մեծ ներուժ կա, որը պետք է կյանքի կոչել: Նրանք մասնավորապես կարևորել են համագործակցության ընդլայնումը ենթակառուցվածքների զարգացման, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի պահպանության և զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ու արհեստական բանականության ոլորտներում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հարկային արտոնություն ստանալու համար դիմել է տեխնոլոգիական ոլորտի մոտ 100 ընկերություն

Նորաստեղծ ընկերություններին հավաստագրով տրամադրվում են հետևյալ հարկային արտոնությունները` 0% շահութահարկ և 10% եկամտային հարկ։

«Արմենիա» ավիաընկերությունն ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերի թույլտվություն

Այժմ ընթանում է նոր՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը:

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Եվրոպական միությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը և պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին՝ տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու գործում: