Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ժամանակավոր» համարանիշ կտրամադրեն նաև մաքսային մարմինները

Վերադարձ լուրերի բաժին

10:25 , 30 Օգոստոս 2019

Կառավարությունն օգոստոսի 29-ի նիստում հավանություն տվեց 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին, ըստ որի՝ ավտոմեքենայի մաքսազերծումից հետո «Ժամանակավոր» տեսակի համարանիշներ կարող են հատկացնել նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինները:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ դրա շնորհիվ անձանց համար հնարավորություն կստեղծվի համարանիշների տրամադրումն ապահովել անմիջականորեն տրանսպորտային միջոցների բաց թողնման ժամանակ՝ այդպիսով ապահովելով մեկ պատուհանի միջոցով որոշ ծառայությունների տրամադրման հնարավորությունը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ այն դեպքերում, երբ մաքսային մարմինը և ոստիկանությունը նույն վայրում տեղակայված չեն, մեր հայրենակիցները մաքսային ձևակերպումից անմիջապես հետո, երբ պետք է գնան հաշվառման համար ստանալու, այս ժամանակահատվածում չեն ունենում որևէ հաշվառման համար, որն անթույլատրելի է։

«Որոշումը կխնայի ինչպես պետական ծառայությունների աշխատանքային և ժամանակային ռեսուրսների օգտագործումը, այնպես էլ կնպաստի հայտարարատուների ժամանակի ծախսի կրճատմանն ու կբացառի պետական մարմիններին բազմակի դիմելու անհրաժեշտությունը»,- ասաց Անանյանը:

Նախագիծը մշակել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները: Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշյալ որոշմամբ մաքսային ձեւակերպումների ավարտից հետո բաց թողնվող տրանսպորտային միջոցներին ժամանակավոր համարանիշներ տրամադրելու գործընթացի կարգավորմամբ:

Գործող կարգավորմամբ՝ «ժամանակավոր» տեսակի համարանիշներ տրամադրում է միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը, ինչի հետեւանքով, մաքսային ձեւակերպումների ավարտից հետո անհրաժեշտություն է ծագում դիմել Ճանապարհային ոստիկանություն՝ համապատասխան համարանիշ ստանալու համար, ինչպես նաեւ առաջացնում է տրանսպորտային միջոցներն առանց հաշվառման համարանիշերի վարելու և «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների խախտման ռիսկեր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: