Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թրոլլինգ՝ happy end-ով. Կարլն ու «Բիլայնը» նոր մշակույթ են ձևավորում (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

15:03 , 11 Օգոստոս 2016

«Արմենտելի» (Բիլայն) բաժանորդ Կարլը հետաքրքիր ձև էր գտել այս ընկերության հեռախոսային սպասարկման աշխատանքի նկատմամբ դժգոհությունը արտահայտելու համար։

Գաղտնիք չէ, որ թեժ գծերին զանգահարողներից շատերին է նյարդայնացնում ավտոպատասխանիչների մեխանիզմը, երբ ձայնագրված տեքստից հետո խնդրում են մնալ գծի մեջ, այնուհետև միանում է երաժշտություն, հետո կապի մեջ է մտնում ինչ-որ մեկը, ճշտում հարցը, հետո նորից խնդրում մնալ գծի մեջ… Այդ ամենը կարող է տևել մոտ 10 րոպե։ Ընդ որում, շատ դեպքերում՝ կապը կարող է հանկարծ անջատվել կամ պարզվել, որ այդ պահին ազատ օպերատոր չկա։

Ինչ էր արել Կարլը։ Նա զանգահարել էր «Բիլայն», համբերատար սպասել, լսել Արամ Խաչատրյանի «Նոկտյուրնը» և միացել օպերատորին։ Իսկ հետո… Հետո ավելի լավ է՝ ինքներդ տեսնեք (կամ լսեք)։

Այս հոլովակի տեսանյութի հրապարակումից մեկ օր անց Կարլին է զանգահարում «Բիլայնի» տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Նա ոչ թե պարզաբանում է պահանջում, այլ շնորհակալություն հայտնում Կարլին՝ առողջ հումորի և քննադատությունը այդ ձևով տեղ հասցնելու համար։ Նաև բացատրում է, որ այդ օրերին վճարումների պատճառով գիծը ծանրաբեռնված է, և որ իրենք այժմ աշխատում են հեռախոսային զանգերի սպասարկման ծառայությունը բարելավելու ուղղությամբ։

Պյատախինը վերջում թույլտվություն է հարցնում Կարլից և հրապարակում իրենց խոսակցության ձայնագրությունը YouTube-ում։

Ու եթե Կարլի թրոլլինգից հետո թվում էր, դե դա կվնասի «Բիլայնին», Պյատախինի պատասխանից հետո տրամադրությունները փոխվեցին։ Սոցցանցերի օգտատերը իրենց գոհունակությունն են հայտնում՝ ճիշտ ու ադեկվատ արձագանքի համար։

Սա Հայաստանի բիզնես պատմության մեջ նոր երևույթ է, երբ խոշոր ընկերությունները անմիջական հաղորդակցության մեջ են մտնում իրենց հաճախորդների հետ։ Իսկ նման երկխոսությունից շահում են թե՛ հաճախորդները, թե՛ ընկերությունները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: